News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Մայիսի 8-ին, ժամը 04:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմավիր-Խանջյան ավտոճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1990 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և ուղևոր Կ. Ս.-ին (ծնված 1990 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Գ․ Մ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Կ․ Ս.-ինը՝ միջին ծանրության:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զովունիում «Hyundai»-ն բախվել է 2 մեքենաների, կոտրել սյունը, փլուզել բնակչի տան քարե պարիսպը. վարորդը եղել է ոչ սթափ
Մայիսի 19-ին, կասկադյորական ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի…
Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. կասկածյալը փորձել է լքել երկիրը. մանրամասներ
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ Ոստան գյուղի 35-ամյա բնակիչը, ով դեպքից…
Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի զոհերի դիակները տեղափոխել են Թավրիզ
Զոհերի դիակները տեղափոխել են Թավրիզ...
Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դի
Ոստիկաններն ու քննիչները աշխատում են նաև մի քանի վարկածի ուղղությամբ՝ այդ թվում՝ սպանության և ինքնահրկիզման…
Մոտ մեկ տարի առաջ գողացած խողովակները որոշել էր վաճառել, բայց ոստիկանները ձեռքն ընկավ
Մայիսի 17-ին ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզներ...
Tasnim-ը հայտնել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրում դիակների նույնականացման աշխատանքների մասին
Սրանից քիչ առաջ Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել է նախագահ Ռաիսիի մահը...
Ամենաշատ