News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ախալցխայում հունիսի 30-ին նշվել է քաղաքի տոնը: Առավոտյան Ախալցխայի Պետական Համալսարանի բակում կառուցվող եկեղեցում մատուցվել է պատարագ:

Տոնական  միջոցառումները շարունակվել են երեկոյան ժամը 9-ին Ախալցխայի լճակի մոտ, որտեղ տեղի է  ունեցել զբոսայգու, երգող շատրվանների, ամֆիթատրոնի ու սրճարանի բացման արարողությունը: Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է համերգ, որին մասնակցել են վրացական էստրադայի հայտնի աստղերը`‹‹Ջորջիա›› դուետը, Նոդիկո Տատիշվիլին,Սալոմե Բակուրաձեն, Նինո Չխեիձեն եւ այլ հայտնի երգիչներ: Երեկոն ավարտվել է  շքեղ հրավառությամբ:

Արդեն 7 տարի է, ինչ Ախալցխայում  նշվում է քաղաքի տոնը, որը պայմանավորված է Վրաստանի հերոս Շալվա Ախալցիխելու հիշատակին նվիրված օրվա հետ:

Տպել
Ամենաշատ