News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրամանով` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Գեւորգ Ղազարյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Երեւանի Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանի հրաժարականի պատճառն առողջական վիճակն է: Արայիկ Քոթանջանը հայտնել էր, որ իր առողջական վիճակն անհամատեղելի էր վարչական շրջանի ղեկավարի աշխատանքի հետ: «Թաղապետի աշխատանքը շատ ծանր է, եւ համեմատելի չէ այլ աշխատանքի հետ»,- ասել էր Քոթանջյանը, հավելելով, որ արդեն այսօրվանից նշանակվել է Երեւանի քաղաքապետի խորհրդական` վարչական շրջանների աշխատանքների գծով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ