News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 15-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ տեղի կունենա ՀՀ և ԼՂՀ խորհրդարանական կուսակցությունների անդրանիկ կլոր սեղանը` «Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում» թեմայով:

Կլոր սեղանին մասնակցելու են Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Օրինաց Երկիր» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «ժառանգություն» կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցութան, Արցախի ժողովրդավարական կուսակցության, «Ազատ Հայրենիք» կուսակցության, ՀՅԴ Արցախի կառույցի պատվիրակությունները:

Կլոր սեղանի  նպատակներն են քննարկել.

1. ժամանակակից քաղաքական կուսակցությունների դերը, նրանց գործունեության առանձնահատկությունները տեղեկատվական հասարակության մեջ,

2. հայկական երկու պետությունների քաղաքական կուսակցությունների համագործակցության ուղիները,

3. կուսակցությունների ներդրումը  ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում,

4. քաղաքական կուսակցությունների ներգրավումը արտաքին քաղաքականության օրակարգի մշակման և իրականացման գործում:

Կլոր սեղանը տեղի է ունենալու ԼՂՀ խորհրդարանի շենքում: Ողջույնի խոսքով հանդես կգա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ