News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանում սեպտեմբերի 15-ի առավոտյան մեկնարկել են  ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները, որոնք անցկացվում են  «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում: ՀԱՊԿ ԱԱՀՈւ հավաքական ուժերի հրամանատարը գեներալ-մայոր Կամո Քոչունցն է:

Զորավարժություններին կմասնակցի մոտ երկու հազ. մարդ` Հայաստանից եւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրներից: Ի պատիվ զորավարժությունների բացման` դեսանտայինները զորավարժարանի վրանային ճամբարի տարածքում պաշտոնական բացման արարողության տրիբունայի առջեւ պարաշյուտիստների դասակի ցուցադրական վայրէջք կիրականացնեն` պարաշյուտային  ակրոբատիկայի տարրերի կիրառմամբ:

Սեպտեմբերի 15-19-ը ՀԱՊԿ ԱԱՀՈՒ ստորաբաժանումները կյուրացնեն Կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության համակարգի միջոցների եւ ուժերի կիրառման հարցերը: Այսպես, սեպտեմբերի 15-17-ը  զորավարժությունների  ղեկավարությունն ու  ԱԱՀՈՒ  կառավարման մարմինները  կմշակեն եւ կծրագրավորեն համատեղ գործողությունները:  Սեպտեմբերի 17 –ին  գլխավոր փոձարկումների ընթացքում կիրականացվի ԱԱՀՈՒ հրամանատարության  փոխգործակցության մակարդակի եւ ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական կոնտինգենտի ստորաբաժանումների կարգավորվածության ստուգում:

Ուսումնամարտական առաջադրանքի կատարման պրակտիկ գործողությունների փուլը կանցկացվի սեպտեմբերի 19-ին: Պայմանական հակառակորդի ագրեսիան  ետ մեղելու պրակտիկ գործողություններն աչքի կընկնեն բարձր ինտենսիվությամբ եւ մանյովրներով ու կանցկացվեն ավիացիայի եւ հրետանու աջակցությամբ, այդ թվում`  կիրառելով համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

Ավարտական փուլում ահաբեկչության սպառնալիքի չեզոքացման  եւ արտակարգ իրավիճակի հետեւանքների վերացման հատուկ գործողությունների զորավարժություններ կանցկացնեն ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարմինների  (ՆԳՆ, ԱԻՆ, փրկարար ծառայություններ) ստորաբաժանումները` ռազմական հատուկ նշանակության ջոկատի աջակցությամբ: Զորավարժություններին մասնակցում են նաեւ Միջազգային կարմիր խաչի կոմիտեի  ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ