News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցիները շարունակում են կռվել Սիրիայի զինյալների շարքերում: Արդեն հրապարակվել է Սիրիայում սպանված մոջահեդ-ադրբեջանցիների մոտավոր թիվը եւ նրանց լուսանկարը:

Ինչպես հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով մոջահեդ-թուրքերի կայքը, մինչ օրս Սիրիայում մոտ 30 ադրբեջանցի զինյալ է սպանվել: Սիրիայում սպանված ադրբեջանցիների անունները չեն նշվում, բայց կայքերում տեղադրվել է նրանցից մի քանիսի լուսանկարները:

Ավելի վաղ Սիրիայի պետական լրատվամիջոցները հայտնել էին մեկ սպանված ադրբեջանցու մասին: 2012-ի հոկտեմբերի 19-ին Հալեպի նահանգի Ալ-Աթարեբ եւ Աս-Սաֆիրա շրջաններում զինված ընդհարում էր տեղի ունեցել կառավարական զորքերի եւ ընդդիմադիր զինյալների միջեւ, որի ժամանակ սպանվել էր նաեւ Ադրբեջանի քաղաքացի Հասին Քազլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ