News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախկինում հայերով բնակեցված Թուրքիայի Սիիրթ նահանգի Էրուհի շրջանի Սուրբ Հովհաննես եկեղեցին քանդվել եւ տեղում աղջիկների համար կացարան է կառուցվում։

Ինչպես տեղեկացնում է Hytert-ը, Թուրքիայի մարդու իրավունքների միության Սիիրթի (Սղերթ) մասնաճյուղի պատասխանատուները մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, թե Էրուհի հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցու քանդումն ու Էրուհի ճանապարհին հայկական գերեզմանների վրա ճանապարհ կառուցելը բռնաբարություն է հայ ժողովրդի հավատքի հանդեպ։

Մամուլի ասուլիսի ժամանակ թուրք իրավապաշտպաններից Սերդար Բաթուրը ցույց է տվել արդեն քանդված հայկական եկեղեցու հայերենով փորագրված քարերը, որոնք օգտագործցում են նոր կառուցվող շինության մեջ։ Նա նշել է, թե Էրուհում ապրողները, ովքեր հետագայում մահմեդականացվել են, դեռեւս այցելում են այդ եկեղեցու տարածք եւ մոմ վառում։

Մեկ այլ իրավապաշտպան Զանա Աքսուն հայտարարել է, թե 1915-ին սկսված եւ շարունակվող Հայոց ցեղասպանության գաղափարը Սիիրթում փորձում են թարմ պահել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ