News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օբամայի վարչակազմը դիմել է ԱՄՆ Գերագույն դատարանին չքննարկել 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի 2012թ. որոշումը` Հայոց ցեղասպանության ժամանակ կյանքի ապահովագրության վճարումների մասին պահանջների ներկայացման համար հայցային վաղեմության ժամկետի երկարացման մասին  Քալիֆորնիայի օրենքի փոփոխությունը չեղյալ համարելու մասին:  Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Նախագահ Օբաման փոխանակ ներկայացնելու գործի էության վերաբերյալ դիրքորոշումը, Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Վաշինգթոն այցի նախօրեին որոշել է քաղաքական նվեր մատուցել Անկարային` խորացնելով իր վարչակազմի մեղսակցությունը Հայոց ցեղասպանության ժխտմանը, խոչընդոտելով արդարադատության ամերիկյան քաղաքացիների համար, որոնք ձգտում են փոխհատուցում ստանալ ԱՄՆ դատարանների միջոցով»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ համբարյանը. «Մենք, չնայած իր սկզբունքներից նախագահի հրաժարմանը, շարունակելու ենք համառություն դրսեւորել արդարության հասնելու համար»:

ԱՄՆ գլխավոր միջնորդողը` Գերագույն դատարան ներկայացրած 27 էջանոց սեղմագրում պնդում է, թե Քալիֆորնիայի օրենքը սխալմամբ դատարաններին թույլ է տալիս «եզրակացություններ անել` հիմնված քաղաքական վիճելի հարցերի վրա, որոնք Օսմանյան կայսրությունում տեղի են ունեցել գրեթե հարյուր տարի առաջ»:

Վարչակազմի ներկայացուցիչը նաեւ վկայակոչել է գործադիր մարմնի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրենսդրության ընտրովի դիմակայությանը, սակայն չի մատնանշում ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանություն որպես ցեղասպանություն ընդունելու փաստը:

Գերագույն դատարանը, որ պահանջել էր վարչակազմի դիրքորոշումը 2012թ. հոկտեմբերին, քննարկելու է գլխավոր միջնորդողի դիրքորոշումը մի քանի անկախ փորձագետների կարծիքների հետ, որոնք պաշտպանում են Հայոց ցեղասպանության ժամանակ կյանքի ապահովագրության փոխհատուցման մասին քալիֆորնիական օրենքը:

 Գործը բավականին բարդ ճանապարհ է անցել, որը երեք առանձին եւ հակասական կարծիքներ էր ներառում  9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի կողմից, որից վերջինն արտահայտվել էր 2012թ. փետրվարին: Այս որոշումը չեղյալ էր համարել կյանքի ապահովագրության հարցերով փոխհատուցման հայցային վաղեմության երկարաձգման մասին Քալիֆորնիայի օրենքը, որը միաձայն ընդունվել էր օրենսդիր մարմնի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ