News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մշակույթի նախկին նախարար, գրող Հովիկ Հովեյանը չի ընդունում Հայաստանի գրողների միության նախագահի ընտրության արդյունքները, բայց դրանք չի բողոքարկի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Հովիկ Հովեյանը:

«Չեմ բողոքարկի, ես հո աբիժնիկ չե՞մ, ուղղակի պարզ ասում եմ՝ ինչ է եղել»,-ասաց թեկնածուն։ Հովիկ Հովեյանն ասաց, որ ընդհանրապես «մանթրաշ» չի ընկել, «ինչ է եղել կյանքի, մահու հարց չէր, ընտրություններ էին, անցան այս կամ այն կերպ»։

Միեւնույն ժամանակի, գրողի խոսքով՝ ինքը սպասվածից քիչ ձայն է ստացել, «հո ես խելագար չեմ, որ այդքան քիչ ձայնով գնամ նման պայքարի մեջ մտնեմ»։ Նախնական հաշվարկով՝ իր ձայները Հայաստանում 140 էին, «դե հիմա գիտեք մեկը ասում է քեզ ենք ընտրում, հետո չես իմանա ում կտան ձայնը, հաշվարկն է այդպես»:

Թեկնածուի խոսքով՝ ՀԳՄ նախագահի ընտրություններում խախտումները կանոնադրական բնույթ են ունեցել, այսինքն՝  նախեւառաջ պետք է կանոնադրությունը փոխեին, հետո ընտրություն կազմակերպեն։ Խնդիրը Սփյուռքում ապրող գրողենրի քվեարկության հետ է կապված, «Հայաստանից սահմաններից դուրս որեւէ գրող իրավունք չունի քվեարկելու, նա ինչ գիտի ինչ է կատարվում այստեղ։ Հիմա սխալ կանոնադրությամբ նախագահ ենք ընտրում, հետո թե կփոխեն։ Թող նորմալ կանոնադրությամբ մտնեն համագումար, ձայն հավաքեին»,-ասաց Հովիկ Հովեյանը։ Նրա փոխանցմամբ՝  անընդունելի է ցուցակներով ընտրություն անելը, երբ Սփյուռքից, Ղարաբաղից գալիս էր ցուցակ, թե այսքան ձայն այսինչ թեկնածուի օգտին, եւ չկար ոչ անուն, ոչ ՀԳՄ անդամատոմսի համար, «Եթե անգամ սփյուռքը չլիներ, ինքը տասնիհգ-քսան ձայնով ավել էր»,- ասաց մշակույթի նախկին նախարարը՝ հավելելով, որ շնորհավորել է Էդվարդ Միլիտոնյանիան հաղթանակի կապակցությամբ եւ մաղթել կառուցողական աշխատանք։

Հովիկ Հովեյանը շեշտում է նաեւ, որ թեկնածուները իրավահավասար պայմաններում չեն եղելմ Էդվարդ Միլիտոնյանը պետք է հրաժարական տար ժամանակավոր պաշտոնակատար պաշտոնից, մինչդեռ նա այդ պաշտոնով գնում է Ղարաբաղ եւ այլն։

«Չեմ հավատում Ղարաբաղի նախագահի ընտրոթյունը,  որ իրենց կամքով է եղել, եկեք մաքուր, ազնիվ լինենք մեր պայքարի մեջ, տենց որ լինի, ես էլ կարող եմ ինձ առաջադրել Կալիֆոռնիայի միության նախագահ»,- ասաց Հովիկ Հովեյանը։

Հիշեցնենք, որ  ՀԳՄ նախագահ է ընտրվել Գրողների միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը: Նա ստացել է 199 ձայն, Հովիկ Հովեյանը՝ 100 ձայն, Դավիթ Սարգսյանը՝ 24, իսկ Ռոմիկ Սարդարյանը՝ 4,  ձայն:  Անվավեր է ճանաչվել 7 թերթիկ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գրողների միության արտահերթ համագումարն, ավանդույթի համաձայն, անցել է բուռն եւ թեժ մթնոլորտում:

Գրողները վիճել են հարցի շուրջ, թե կանոնադրությամբ քանի րոպե պետք է տրվի նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրին. տեղերից դժգոհել են, որ առաջարկվող հինգ րոպեն քիչ է, սակայն մեծամասնության մանդատներով կանգ առան այս տարբերակի վրա: Ընթացքում գրողներն իրար մեղադրել են ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ, նաեւ վեճ է ծագել հաշվիչ հանձնաժողովի կազմը ձեւավորելու կարգի շուրջ: Նախքան համագումարի մեկնարկը գրողները մեկ րոպե լռությամբ հարգել են հեռացած գրչակից գրողների հիշատակը, իսկ ԳՄ անդամ Արտակ Վարդանյանը, ով ՀՀ նախագահի աշխատակազմի անդամ է, ընթերցել է Սերժ Սարգսյանի ուղերձը:

Նշենք, որ Գրողների միությունը ունի 520 անդամ:

Տպել
Ամենաշատ