News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հունվարի 28-ին հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի արձակած գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Կարեն Գալստյանին կհուղարկավորեն Սիսիանի քաղաքային պանթեոնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Գալստյանի եղբայրը` Բաբիկ Գալստյանը:

Բաբիկ Գալստյանի խոսքով՝ հայրը գնացել է եղբոր դին Երեւանից բերելու. «Արդեն դուրս են եկել, ճանապարհին են, այսօր արդեն գյուղում կլինեն»։ 

20-ամյա զոհված զինծառայողի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը:

Նշենք որ, Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունվարի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Կարեն Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հիշեցնենք, որ 2014թ. սա ադրբեջանական գործողությունների հետեւանքով արդեն երկրորդ մահվան դեպքն է հայկական զինված ուժերում։ Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիոն գործողությունը կասեցնելիս զոհվել էր 19-ամյա կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ