News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ափսոսանք է հայտնել Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ պաշտոնական Երեւանի հայտարարության կապակցությամբ: Երեւանում ընթացող «ՆԱՏՕ եւ Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային խորհրդաժողովին Ջոն Հեֆերնն ասել է. «Ցավում եմ, որ Հայաստանն իր հայտարարությունն արեց Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ»: Նա նշել է, թե ՆԱՏՕ-ն եւ Միացյալ Նահանգները փորձել են ճգնաժամի կարգավորման խաղաղ եղանակներ գտնել, սակայն Ռուսաստանը չանսաց իրենց առաջարկներին:

Նշենք, որ երեկ կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Զրուցակիցներն անդրադարձել էին Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին եւ արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Միաժամանակ ընդգծվել էր միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարեւորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ