News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը շարունակական քննադատությունների է ենթարկում ՄԽ համանախագահներին՝ ապարդյուն փորձելով վերջիններիս աջակցությունը կորզել իր ապակառուցողական դիրքորոշմանը։ Այդ մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովի հայտարարությունը:

«Վերջին քննադատությունը  ամերիկացի համախագահի դեմ Բաքվի հերթական  փորձն է շանտաժի ենթարկել համանախագահներին եւ ղարաբաղյան հիմնախնդրի  կարգավորումը խոչընդոտելու իր  պատասխանատվությունը նրանց վրա բարդել»,- նշել է փոխարտգործնախարարը։

Նշենք, որ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը քննադատել էր ԵԱՀԿ Մխ ամերիկացի  համանախագահ Ջեյմս Ուորլիքին՝ նշելով, որ հնարավոր է ադրբեջանական կողմը պահանջի ամերիկացի համանախագահի հեռացումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ