Երեւանում մայիսի 28-ի երեկոյան վթարի է ենթարկվել Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հանրապետության մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը, զոհեր եւ վիրավորներ չկան:
NEWS.am-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 22:00-ի սահմաններում Կորյունի փողոցում: Միմյանց են բախվել միանգամից չորս մեքենաներ: Մեքենաներից մեկը՝ Hyundai մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը եղել է ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:




























