News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում օգոստոսի 19-ին ժամը 18:00-ի սահմաններում շարժասանդուղքի տակ ընկած 2 տարեկան աղջնակի վիրահատությունը հաջող է անցել, հետեւանքների մասին էլ դեռ վաղ է խոսելը: Այս մասին NEWS.am-ին ասաց թիվ 3 մանկական հիվանդանոցի տնօրեն, մանկական վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը:

«Երեխայի սրունքն է վնասվել, վիրահատել են, ոտքը պահպանվել է, բարեհաջող ընթացք ունի հետվիրահատական շրջանը: Իհարկե, ցանկացած վիրահատություն կարող է բարդություն ունենալ, հետեւաբար, հետեւանքների մասին դեռ վաղ է խոսելը: Ամեն դեպքում դրական դինամիկա կա»,- ասաց բժիշկը:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում: Ականատեսների խոսքով՝ մայրը երկու երեխաների հետ շարժասանդուղքով հանգիստ իջնելիս է եղել, երբ երեխայի ոտքը մնացել է շարժասանդուղքի տակ:

«Աննկարագրելի եւ անբացատրելի էր, չենք հասկանում, թե ոնց եղավ, երեւի երեխան պահի տակ ոտքն է շարժել»,- NEWS.am-ին պատմել էր ականատեսներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թռչնագրիպի բռնկման պատճառով Ճապոնիայում մոտ 110 հազար հավ կոչնչացվի
Սեզոնի ընթացքում վարակման 8-րդ դեպքն է գրանցվել․․․
Գերմանիայում համալսարանական կլինիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել
Գերմանիայում 23 պետական համալսարանական կլնիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել....
Ռումինիայի խոշորագույն խոզաբուծական ֆերմայում աֆրիկյան ժանտախտի բռնկում է գրանցվել․ ավելի քան 20 հազար խոզ կմորթվի
Հանձնարարվել է խիստ միջոցառումներ ձեռնարկել հիվանդության տարածումը կանխելու համար․․․
Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին.  2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ
2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ...
Մեծ Բրիտանիայում բժիշկները կազմակերպել են երկրի պատմության մեջ ամենաերկար գործադուլը
Մենեջերները հայտարարել են, որ տասնյակ հազարավոր նախատեսված ընդունելություններ և վիրահատություններ կչեղարկվեն գործադուլի ընթացքում ամբողջ Անգլիայում և Ուելսում
Տյումեն-Ադլեր գնացքից հիվանդանոց տեղափոխված 16 երեխայի մոտ Ա գրիպի վարակ է հայտնաբերվել
Մնացած 70-ը սուր շնչառական վարակ ունեն...
Ամենաշատ