News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մայիսի 4-ին ոստիկանություն բերման է ենթարկվել  Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ, գործարար Գոհար Ենոքյանը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ Գոհար Ենոքյանին տեղափոխել են Ձերբակալվածների պահման վայր։ ԲՀԿ նախագահը դեռ տեղյակ չէր, թե ինչու են բերման ենթարկել հայտնի գործարարին, նա խոստացավ մանրամասներ հայտնել միայն գործին ծանոթանալուց հետո։ Նաիրա Զոհրաբյանն այս պահին գնում էր մեկուսարան, որպես պատգամավոր հանդիպելու Գոհար Ենոքյանին եւ պարզելու նրա հետ կատարվածի պատճառները։ 

NEWS.am-ի տեղեկություններով, գործը քննում է Հատուկ քննչական ծառայությունը, որտեղից մեկնաբանություններ ստանալ դեռ չի հաջողվել։

Նշենք, որ Գոհար Ենոքյանը 1997-2007թթ. Եղել է «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ եւ գործադիր տնօրեն, իսկ 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ