News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայում կան թեմաներ, որոնց վերաբերյալ կան չբարձրաձայնելու մասին չգրված օրենքներ։ Այդ թեմաներից են Ցեղասպանության հետ կապված իրադարձությունները։

NEWS.am-ն այս անգամ ներկայացնում է Վանա լճում իր նավով ուղեւորափոխադրումներ իրականացնող նավավար Ջելալ Հաքանի խոսքերը Հայոց ցեղասպանության շուրջ։

«Ինչքան էլ սկսել են Թուրքիայում խոսել Հայոց ցեղասպանության մասին, միեւնույնն է՝ բոլորի մոտ էլ դեռ վախ կա ազատ խոսելու դրա մասին։ Պետության ճնշումը եղել է ու հիմա էլ կա։

Գիտեմ, որ հայ-թուրքական սահմանը չի բացվում, քանի որ Թուրքիան պահանջում է, որ հայերը Ադրբեջանին տան Ղարաբաղը։ Բայց չտաք Ղարաբաղը Ադրբեջանին, դուք այս հողերը կորցրել եք, այլեւս իրավունք չունեք ուրիշ հող կորցնելու։

Բացի թուրքերին մեղադրելուց, պետք է ընդունել, որ հայերի դժբախտության մեջ ռուսներն էլ մեղք ունեն։ Ամեն անգամ նրանք գրավում էին այս հողերը եւ գիշերով թաքուն հեռանում՝ հայերին թողելով կատաղած թուրքերի ձեռքով կոտորվելու։ Գիտեմ, որ Հայաստանում տնտեսական վիճակը ծանր է, սակայն զարմանալի է դա, քանի որ ամբողջ աշխարհում Հայկական սփյուռքը շատ հարուստ է։

Ցեղասպանությունից փրկված հայերի մի մասը քրդացավ, մի մասն էլ թուրքացավ։  Վանում կան այնպիսիները, որ ասում են թե իրենք տեղացի թուրք են, սակայն նրանք թուրքացած հայեր են։  Վանում թուրք երբեք չի եղել։ Եղել են հայեր եւ քրդեր։  Մի անգամ Արճեշում մեկին հարցրեցի թե ի՞նչ է նրա ազգությունը։ Պատասխանեց թե թուրք է։ Ասացի՝ եղբայր, այստեղ թուրք չի եղել, ովքեր են քո ծնողները։ Պատասխանեց, թե մի պապը հայ է եղել, մյուս պապը՝ քուրդ։ «Իսկ այդ դեպքում դու ինչպե՞ս թուրք դարձար»,-հարցրեցի ես եւ պատասխան չստացա։ Անկախ ազգությունից, չեմ ընդունում, որ մարդն ուրանում է իր հավատքն ու ազգությունը՝ հանուն ինչ-որ շահերի։ 

Իմ հորեղբոր որդին ամեն տեղ հայտարարում էր, որ թուրք է եւ ասում, որ հանուն Թուրքիայի դրոշի, ցանկացածի արյունը կխմի։  Ես մի օր նրան հարցրեցի, որ եթե նա թուրք է, ապա ո՞վ եմ ես։ Նա ձայն չհանեց։ Նրան պետությունը սպանեց 90-ականների վերջին, չնայած նա ազգայնական թուրքից ավելի ազգայնական էր իրեն պահում։ Պետությունը օգտագործում է նմաններին եւ վերացնում, երբ նրանք այլեւս իրեն պետք չեն։ Պետությունը լավ գիտի, որ հույս չի կարող դնել մեկի վրա, ով դավաճանել է իր ազգությանը։

Թուրքիան կոտորեց հայերին, որից հետո հերթը հասավ քրդերին։ Քրդերի հանդեպ ճնշումները դեռ շարունակվում են։ Սուտ է այն խոսքերը թե Թուրքիան ազատ ու ժողովրդավար երկիր է։ Դա միֆ է։ Եթե առաջիկա ընտրություններում քրդական կուսակցությունը չմտավ խորհրդարան, պատերազմ կսկսվի։ Այս անգամ քրդերի մեծ մասը ձայն չի տա իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը։ Չնայած շատ կան ծախու քրդեր, ովքեր մի քանի ղուրուշի համար ծախում են իրենց ազգությունն ու պատիվը։

Հայերն ու քրդերը պետք է հաշվի առնեն իրենց գլխավոր թշնամուն, սակայն հայերը պատմությունից դաս չեն քաղել, նրանք քիչ են երեխաներ ունենում, իսկ քրդերը շատ երեխաներ են ունենում։ Եթե 100 տարի առաջ այս հողերում 2 մլն քուրդ էր ապրում, ապա հիմա նրանց թիվն անցնում է 20 մլն-ը։  Քրդերը քանակով հավասարվել ու անցել են թուրքերին»։

Արթուր Հակոբյան

Արգելված թեմաների նախորդ հրապարակումները կարող եք կարդալ.

Արգելված թեմա. Գլխատվելուց առաջ ինչ ասաց հայ առաջնորդը Աթաթուրքին

Արգելված թեմա. Գյուլենը Ցեղասպանությունը դատապարտող նամակ է գրել հայ պատրիարքին

Արգելված թեմա. Ինչ եղավ, երբ Աթաթուրքի մոտ երգեցին Անդրանիկին նվիրված երգ

Արգելված թեմա. Թուրքիան կոտորված հայերի դիակները արդյունաբերական նպատակով վաճառել է Ֆրանսիային

Արգելված թեմա. Թուրքիան տակնուվրա արած Ֆեթուլլահ Գյուլենը հա՞յ է

Արգելված թեմա. Թուրք ազգայնականների լեգենդար առաջնորդն ինչ էր մտածում հայերի մասին

Արգելված թեմա. 1917-ին ինչ են խոսել Աթաթուրքը եւ Ստրասբուրգի նահանգապետը ցեղասպանության մասին

Արգելված թեմա. Սարիղամիշի ճակատամարտի իրական կադրերը

Արգելված թեմա. Դերսիմի հայերի միության նախագահի սկանդալային հայտարարությունները

Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը

Արգելված թեմա. Աթաթուրքը նույնասեռակա՞ն է եղել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ