News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Մենք ավանդաբար երեխապաշտ ազգ ենք: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Երեխաները մեր ամենամեծ արժեքն են, բայց, ցավոք սրտի, մենք ունենք սոցիալապես անապահով երեխաներ, որոնց ես կուզեի տեսնել այսօր այստեղ, քանի որ իրենք հաճախ զրկված են տարական համերգ գնալու կամ պաղպաղակ գնելու հնարավորությունից: Այդ հանգամանքը պետք է բոլորիս մտահոգության պատճառը դառնա»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա պատմեց, որ շատ երջանիկ մանկություն է ունեցել: «Իսկ ամենաշատը տպավորվել է, թե ինչպես ես եւ երեք քույրերս ծնողներիս հետ մեր կապույտ ժիգուլիով գնացինք ծով՝ Գելենջիկ: Ես այդ ժամանակ չորս տարեկան էի: Եւ երբ տեսա ծովն ասեցի, վայ, այս ինչ մեծ ջուր է: Եւ այդ օրվանից ծովն իմ տարերքն է ու հիացմունքի պատճառը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան:

Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից  գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին։

Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ» , «Կոկա-Կոլա»,  «Happyk»  ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը:

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
NEWS.am-ը կոչ է անում գործակալության հեղինակության հաշվին միավորներ չհավաքել
Ե՛վ սոցիալական ցանցերում մեր հասցեին հնչող անհիմն մեղադրանքները, ե՛ւ «Հայկական ժամանակի» այս հոդվածը ակնհայտորեն ուղղորդվել են մեկ կենտրոնից...
NEWS.am-ը հայտարարում է ստեղծագործական տեսահոլովակների մրցույթ
Ամենաշատ հավանումներով վիդեոյի հեղինակը կստանա 150.000 դրամ մրցանակ...
2015թ. կարեւոր իրադարձությունները՝ NEWS.am-ից (ֆոտո)
Հասարակական-քաղաքական կյանքի առավել կարեւոր 10 իրադարձությունները…
NEWS.am–ի մարզական լրագրողը` ԵՄԱ մրցանակի անդրանիկ դափնեկիր
Մարզաշխարհի հանդեպ թարմ հայացքի եւ բազմակողմանի մոտեցման համար Արմեն Նիկողոսյանի անվան մրցանակին արժանացավ NEWS.am–ի մարզական լրագրող Վերա Մարտիրոսյանը...
Երեխաները քաղցր ցեց են, ես իրենց ցավը տանեմ. DJ Smoke (ֆոտոռեպորտաժ)
«Աշխարհում ինչքան բալիկներ կան թող բոլորն ապրեն ուրախ, անհոգ ու երջանիկ, երեխաները քաղցր ցեց են, ես իրենց ցավը տանեմ...»
Պախկվոցի, հալամուլա երեխաները հիմա էլ չեն խաղում. Ռոման Ամոյան (Ֆոտո)
Ըմբիշը նախօրեին մասնակցում էր NEWS.am–ի ամենամյա բարեգործական ակցիային եւ այլ աստղերի, մարզիկների եւ քաղաքական գործիչների հետ միասին բարեգործական նպատակով պաղպաղակ էր վաճառում Հյուսիսային պողոտայում...
Ամենաշատ