News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հարգելի ընթերցողներ, ինչպես գիտեք, NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը Հայաստանի առաջատար էլեկտրոնային լրատվական միջոցներից է: Տարիներ շարունակ մեր լրատվամիջոցից օգտվող ընթերցողները գիտեն, որ NEWS.am-ը մշտապես ներկայացնում է բազմակողմանի, չեզոք եւ հավաստի լրատվություն, որը զերծ է քաղաքական այս կամ այն ճամբարի շահերի սպասարկումից: Հենց այդ քաղաքական անկողմնակալության շնորհիվ է նաեւ, որ տարիների ընթացքում մենք ձեռք են բերել կայուն հեղինակություն եւ հարյուր հազարավոր հավատարիմ ընթերցողներ:

Ցավոք, մեր նվիրական աշխատանքին զուգահեռ, հայկական լրատվական դաշտում եւ սոցիալական ցանցերում ձեւավորվել է կայուն ավանդույթ, երբ այս կամ այն ԶԼՄ-ն կամ օգտատերը հրապարակում է NEWS.am լրատվական կայքի մասին չստուգված կամ ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ այդ կերպ, հավանաբար, փորձելով հետաքրքրություն առաջացնել եւ ավելացնել իր ընթերցողների շրջանակը, բարձրացնել իր ընթերցվածության ցուցանիշները: Եվ իրենց ուշադրությունից վրիպում է, որ իրենց այդ «մանր չարաճճիություններից» տուժում է մեր գործակալության բարի անունը եւ գործարար համբավը:

Դրանից զատ՝ տարիների ընթացքում մի շարք քաղաքական ուժեր եւ հոսանքներ մշտապես փորձել են մեզ դասել այս կամ այն քաղաքական ճամբարին՝ հավանաբար այդ կերպ փորձելով լուծել իրենց քաղաքական հարցերը: Ցավոք՝ Հայաստանում իշխանափոխությունից հետո այդ գործընթացը ոչ միայն չի դադարել, այլ ընդհակառակը՝ նոր թափ է հավաքում։

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում տարածվում են մեր բարի համբավն արատավորող անհիմն գրառումներ, որոնց մենք ուշադրություն չէինք դարձնի, եթե 21/08/2018թ-ին «Հայկական ժամանակ» թերթում եւ Armtimes.com կայքում «Արարատ, Արմնյուզ, Հ2, News.am, Երկիր Մեդիա, ֆեյքեր. որ լրատվամիջոցներն է «առել» Քոչարյանը» վերնագրով եւ #սկանդալ հեշթեգով չտպագրվեր մի հոդված, որում, առանց որեւէ փաստ ներկայացվելու, փորձ է արվում ընթերցողների շրջանում ստեղծել տպավորություն, որ Ռոբերտ Քոչարյանը գնել է NEWS.am լրատվական կայքը: Ընդ որում՝ որպես «գնման» փաստ NEWS.am-ի մասով ներկայացվում են հետեւյալ «ծանրակշիռ» ապացույցները, որ «Ռոբերտ Քոչարյանը մեդիամագնատ դառնալու հայտ է ներկայացրել», որ սոցիալական ցանցերում տարածվել են տեղեկություններ, որ նա գնել է նաեւ NEWS.am-ը, որ «Պետռեգիստրի կայքի համաձայն՝ NEWS.am-ի սեփականատերն Արմենիկա Կիվիրյանն է»: Սրա՞նք են «ծանրակշիռ ապացույցները»: Թե «առքի» ինչպիսի «ծանրակշիռ ապացույցներ» են վերը նշվածները, թող դատեն ընթերցողները:

Նշենք, որ տարիներ շարունակ հիմնականում լռել ենք եւ չենք արձագանքել մեր հասցեին հնչած անպատասխանատու եւ անհիմն մեղադրանքներին ու սկանդալներին: Սակայն այս անգամ նպատակահարմար գտանք արձագանքել, քանի որ ե՛ւ սոցիալական ցանցերում մեր հասցեին հնչող անհիմն «բացահայտումներն» ու մեղադրանքները, ե՛ւ «Հայկական ժամանակի» այս հոդվածն ակնհայտորեն ուղղորդվել են մեկ կենտրոնից՝ փորձելով ստվեր գցել NEWS.am-ի վրա: Խորհուրդ կտայինք մեր գործընկերներին իրենց վարկանիշը փորձել բարձրացնել ոչ թե այլ լրատվամիջոցների մասին ապատեղեկատվություն, այլ օբյեկտիվ լրատվություն տարածելով։

Իսկ NEWS.am-ն իր լրատվական քաղաքականությունը չի փոխել, չի փոխելու եւ շարունակելու է բազմակողմանի, չեզոք եւ հավաստի լրատվություն հաղորդել իր ընթերցողներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
NEWS.am-ը հայտարարում է ստեղծագործական տեսահոլովակների մրցույթ
Ամենաշատ հավանումներով վիդեոյի հեղինակը կստանա 150.000 դրամ մրցանակ...
2015թ. կարեւոր իրադարձությունները՝ NEWS.am-ից (ֆոտո)
Հասարակական-քաղաքական կյանքի առավել կարեւոր 10 իրադարձությունները…
NEWS.am–ի մարզական լրագրողը` ԵՄԱ մրցանակի անդրանիկ դափնեկիր
Մարզաշխարհի հանդեպ թարմ հայացքի եւ բազմակողմանի մոտեցման համար Արմեն Նիկողոսյանի անվան մրցանակին արժանացավ NEWS.am–ի մարզական լրագրող Վերա Մարտիրոսյանը...
Երեխաները քաղցր ցեց են, ես իրենց ցավը տանեմ. DJ Smoke (ֆոտոռեպորտաժ)
«Աշխարհում ինչքան բալիկներ կան թող բոլորն ապրեն ուրախ, անհոգ ու երջանիկ, երեխաները քաղցր ցեց են, ես իրենց ցավը տանեմ...»
Պախկվոցի, հալամուլա երեխաները հիմա էլ չեն խաղում. Ռոման Ամոյան (Ֆոտո)
Ըմբիշը նախօրեին մասնակցում էր NEWS.am–ի ամենամյա բարեգործական ակցիային եւ այլ աստղերի, մարզիկների եւ քաղաքական գործիչների հետ միասին բարեգործական նպատակով պաղպաղակ էր վաճառում Հյուսիսային պողոտայում...
Էլինար Վարդանյանն իր երեխաներին չի արգելի զբաղվել քաղաքականությամբ
«Սահմանափակումներ չեմ պատկերացնում իմ երեխաների համար: Որդիս ցանկանում է բժիշկ դառնալ, իսկ դուստրս՝ դերասան»…
Ամենաշատ