News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Արմեն Ալքամյանը, որը հայտնի է որպես DJ Smoke, ցանկանում է, որ աշխարհում մանկատներ եւ մանկական հիվանդանոցներ չլինեն։ NEWS.am-ի հետ զրույցում երաժիշտը Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ շնորհավորեց բոլոր երեխաներին՝ ցանկանալով նրան անհոգ ու երջանիկ մանկություն (ֆոտոռեպորտաժ):

«Ուզում եմ, որ աշխարհի բոլոր մանուկները կյանքում չտխրեն: Աշխարհում ինչքան բալիկներ կան, թող բոլորն ապրեն ուրախ, անհոգ ու երջանիկ, երեխաները քաղցր ցեց են, ես իրենց ցավը տանեմ»,- ասաց DJ Smoke-ը:

Երաժիշտը պատմեց, որ իր մանկությունը շատ գունեղ է եղել, երգ ու պարով լի, միշտ շրջապատված է եղել «բարի ու քաղցր մարդկանցով»: Նրա խոսքով՝ փոքր տարիքում քաղցրակեր է եղել եւ գողացել է տան քաղցրավենիքը, սակայն իրեն դրա համար չեն պատժել:

«Շատ եմ սիրել քաղցրեղեն՝ սկսած կրծքի կաթից, վերջացրած՝ տան թանկանոց բամբաներկեքից, որը պետք է տանեին հարսանիքի, բայց ես բացում, ուտում էի, ու քանի որ փոքր էի, ինձ ոչ ոք ոչ մի բան չէր կարող ասել»,- ժպիտով հիշեց երաժիշտը:

DJ Smoke-ը ցանկանում է, որ իր արդեն 1-ամյա զավակը՝ Դանիելը, դառնա լավ երաժիշտ եւ մնա Հայաստանոմ եւ շենացնի իր երկիրը։

«Թող ինքը լինի առաջինը լավ մարդ, երկրոդը՝ քրիստոնյա հայ: Ուզում եմ, որ իմ տղան լինի լավ երաժիշտ: Հիմիկվանից նրա մեջ սերմանում եմ լավ երաժշտություն, եւ զարմանալին այն է, որ մեկ տարեկան փոքրիկն արդեն հասկանում է երաժշտության լավն ու վատը, արդեն ընկալում է այդ ամենը։ Ուզում եմ, որ հայրենասեր տղա լինի: Իր ծնունդով շատ բաներ եմ պլանավորել, բայց թող մեծանա, դառնա չափահաս եւ ինքը որոշի` ինչ է ուզում դառնալ, ես էլ կփորձեմ օգնել: Բայց ուզում եմ, որ դառնա արժանավոր երեւանցի, որովհետեւ երեւանցի չի մնացել, մի պադյեզդ մարդ ենք մնացել, թող ինքը էդ մի պադյեզդը սարքի մի շենք, մի թաղամաս, մի ամբողջ հանրապետություն իրենով: Ու իր նման երեխաները թող մեծանան եւ շենացնեն մեր քաղաքն ու մեր երկիրը ու այս երկրից ոչ մի տեղ չգնան»,- ասաց նա:

 DJ Smoke-ը նաեւ նշեց, որ Հայաստանում երեխաների իրավունքները, ըստ երեխաների վերաբերյալ իր կարդացած տեղեկությունների, 70-80 տոկոսով պաշտպանված են։

Նշենք, որ երեկ՝ մայիսի 31-ին, DJ Smoke-ը ի թիվս այլ հայտնիների մասնակցում էր Երեխաների պաշտպանության օրվան նվիրված NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային:

Բարեգործական ակցիայի այս տարվա հասույթն (1 մլն 225 հազար դրամ եւ 6900 ԱՄՆ դոլար)  ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին:

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
NEWS.am-ը կոչ է անում գործակալության հեղինակության հաշվին միավորներ չհավաքել
Ե՛վ սոցիալական ցանցերում մեր հասցեին հնչող անհիմն մեղադրանքները, ե՛ւ «Հայկական ժամանակի» այս հոդվածը ակնհայտորեն ուղղորդվել են մեկ կենտրոնից...
NEWS.am-ը հայտարարում է ստեղծագործական տեսահոլովակների մրցույթ
Ամենաշատ հավանումներով վիդեոյի հեղինակը կստանա 150.000 դրամ մրցանակ...
2015թ. կարեւոր իրադարձությունները՝ NEWS.am-ից (ֆոտո)
Հասարակական-քաղաքական կյանքի առավել կարեւոր 10 իրադարձությունները…
NEWS.am–ի մարզական լրագրողը` ԵՄԱ մրցանակի անդրանիկ դափնեկիր
Մարզաշխարհի հանդեպ թարմ հայացքի եւ բազմակողմանի մոտեցման համար Արմեն Նիկողոսյանի անվան մրցանակին արժանացավ NEWS.am–ի մարզական լրագրող Վերա Մարտիրոսյանը...
Պախկվոցի, հալամուլա երեխաները հիմա էլ չեն խաղում. Ռոման Ամոյան (Ֆոտո)
Ըմբիշը նախօրեին մասնակցում էր NEWS.am–ի ամենամյա բարեգործական ակցիային եւ այլ աստղերի, մարզիկների եւ քաղաքական գործիչների հետ միասին բարեգործական նպատակով պաղպաղակ էր վաճառում Հյուսիսային պողոտայում...
Էլինար Վարդանյանն իր երեխաներին չի արգելի զբաղվել քաղաքականությամբ
«Սահմանափակումներ չեմ պատկերացնում իմ երեխաների համար: Որդիս ցանկանում է բժիշկ դառնալ, իսկ դուստրս՝ դերասան»…
Ամենաշատ