News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը հայտարարում է ստեղծագործական կարճ տեսահոլովակների մրցույթ: Եթե Ձեզ համարում եք ստեղծագործ մարդ, ունեք հետաքրքիր վիդեո մտահղացումներ, ու փնտրում եք հարթակ, ապա կարող եք մասնակցել NEWS.am-ի մրցույթին, իսկ հաղթելու դեպքում նաև գումար ստանալ: Նկարահանումները կարող են իրականացված լինել ցանկացած նկարահանող սարքով, այդ թվում՝ հեռախոսով: Հոլովակի, ֆիլմի, տեսանյութի տևողությունը չպետք է գերազանցի 5 րոպեն: Մրցույթը բաղկացած է երկու փուլից. առաջին փուլում NEWS.am-ի խմբագրությունը կընտրի լավագույն նյութերը, որոնք կտեղադրվեն NEWS.am կայքում:

Չափանիշերը և սահմանափակումները հետևյալն են:

1. Հոլովակում կարող է հնչել երաժշտություն, սակայն երգչի կլիպ պետք չէ ուղարկել:

2. Տեսանյութը այլ կայքում, բացի YouTube-ից կամ Vimeo-ից պետք է հրապարակված չլինի:

2. Ընտրության ժամանակ հաշվի է առնվում նյութի թեման, իրականացումը, օպերատորական աշխատանքն ու մոնտաժը:

3. Նյութը պետք է լինի 16:9 ֆորմատում:

Ընտրված վիդեոները տեղադրվելու են կայքում, որտեղ արդեն կլինի առցանց քվեարկություն: Ամենաշատ հավանումներով վիդեոյի հեղինակը կստանա 150.000 դրամ մրցանակ:

Խնդրում ենք ուղարկել տեսանյութի YouTube-ի կամ Vimeo-ի լինքերը և մի կտոր նկարահանումից, որը մնացել է մոնտաժից դուրս (հում վիդեո): Այս կադրերն օրիգինալ ֆայլով է պետք ուղարկել: Վերոնշյալ պայմանը հեղինակային իրավունքի պաշտպանության համար է նախատեսված: 

Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել մեկ տեսանյութ՝ [email protected] հասցեին՝ նշելով անուն ազգանունը, հեռախոսահամար և YouTube-ի կամ Vimeo-ի հաշիվը:

Մրցույթի համար վիդեոները ընդունվում են մինչև փետրվարի 28-ը ներառյալ: Մարտի 1-ից ընտրված վիդեոները կտեղադրվեն կայքում՝ քվեարկության համար: Բաց, առցանց քվեարկությունը կտևի մինչեւ մարտի 15-ը ներառյալ: Մարտի 16-ին քվեարկության արդյունքում հաղթողը կստանա մրցանակը՝ 150 հազար դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
NEWS.am-ը կոչ է անում գործակալության հեղինակության հաշվին միավորներ չհավաքել
Ե՛վ սոցիալական ցանցերում մեր հասցեին հնչող անհիմն մեղադրանքները, ե՛ւ «Հայկական ժամանակի» այս հոդվածը ակնհայտորեն ուղղորդվել են մեկ կենտրոնից...
2015թ. կարեւոր իրադարձությունները՝ NEWS.am-ից (ֆոտո)
Հասարակական-քաղաքական կյանքի առավել կարեւոր 10 իրադարձությունները…
NEWS.am–ի մարզական լրագրողը` ԵՄԱ մրցանակի անդրանիկ դափնեկիր
Մարզաշխարհի հանդեպ թարմ հայացքի եւ բազմակողմանի մոտեցման համար Արմեն Նիկողոսյանի անվան մրցանակին արժանացավ NEWS.am–ի մարզական լրագրող Վերա Մարտիրոսյանը...
Երեխաները քաղցր ցեց են, ես իրենց ցավը տանեմ. DJ Smoke (ֆոտոռեպորտաժ)
«Աշխարհում ինչքան բալիկներ կան թող բոլորն ապրեն ուրախ, անհոգ ու երջանիկ, երեխաները քաղցր ցեց են, ես իրենց ցավը տանեմ...»
Պախկվոցի, հալամուլա երեխաները հիմա էլ չեն խաղում. Ռոման Ամոյան (Ֆոտո)
Ըմբիշը նախօրեին մասնակցում էր NEWS.am–ի ամենամյա բարեգործական ակցիային եւ այլ աստղերի, մարզիկների եւ քաղաքական գործիչների հետ միասին բարեգործական նպատակով պաղպաղակ էր վաճառում Հյուսիսային պողոտայում...
Էլինար Վարդանյանն իր երեխաներին չի արգելի զբաղվել քաղաքականությամբ
«Սահմանափակումներ չեմ պատկերացնում իմ երեխաների համար: Որդիս ցանկանում է բժիշկ դառնալ, իսկ դուստրս՝ դերասան»…
Ամենաշատ