News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում երեխաներն առաջնահերթ պաշտպանված են ընտանիքներում ապրելով, իսկ հայ ընտանիքներն ավանդաբար երեխապաշտ են։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին,NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, որը

Հյուսիսային պողոտայում մասնակցում է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված ամենամյա բարեգործական ակցիային։

«Իհարկե սոցիալական խնդիրները որոշակի խնդիրներ են առաջացնում, մինչդեռ ծնողներն ամենինչ անում են երեխաների համար։Բնականաբար սոցիալապես անապահով վիճակում հայտնված ընտանիքների երեխաների համար պետությունն ամեն ինչ անում է, որպեսզի հանի նման կացությունից եւ երեխաները ստանան այն ամենը, ինչ չեն կարողացել ստանալ ընտանիքում։ Պետք է հզորացնել ընտանիքները, որպեսզի երեխաներն իրենց ընտանիքում ստանան իրենց անհրաժեշտ ամեն ինչը»,- նշեց նախարարը։

Խոսելով բարեգործական ակցիայի մասին՝ նա նշեց, թե ակցիան շատ գեղեցիկ նախաձեռնություն է, «քանի որ մեր հասարակության ուշադրությունը սեւեռում է  այս խնդրի վրա։ Պետական սոցիալական քաղաքականության շրջանակներում առաջնահերթ պետական սոցիալական աջակցության ծառայությունը ուղղված է սոցիալապես անապահով ընտանիքների»։

Ըստ Ասատրյանի, Հայաստանում, այս պահի դրությամբ, հաշվառված է  105 հազար անապահով ընտանիք, որոնք ստանում են ընտանեկան նպաստ եւ օգտվում են պետական սոցիալական բազմաբնույթ ծրագրերից։

«Մաղթում եմ հայ երեխաներին ժպիտ, կապույտ երկինք, եւ այն ամենն ինչ իրենք  ցանկանում են։ Թող բոլոր երեխաները միշտ ուրախ լինեն»,- նշեց Արտեմ Ասատրյանը։

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան:

Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից  գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին:

Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ» , «Կոկա-Կոլա»,  «Happyk»  ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը:

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:

Բարեգործական ակցիան, որը կավարտվի ժամը 21-ին, անցկացվում է Հյուսիսային պողոտայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
NEWS.am-ը կոչ է անում գործակալության հեղինակության հաշվին միավորներ չհավաքել
Ե՛վ սոցիալական ցանցերում մեր հասցեին հնչող անհիմն մեղադրանքները, ե՛ւ «Հայկական ժամանակի» այս հոդվածը ակնհայտորեն ուղղորդվել են մեկ կենտրոնից...
NEWS.am-ը հայտարարում է ստեղծագործական տեսահոլովակների մրցույթ
Ամենաշատ հավանումներով վիդեոյի հեղինակը կստանա 150.000 դրամ մրցանակ...
2015թ. կարեւոր իրադարձությունները՝ NEWS.am-ից (ֆոտո)
Հասարակական-քաղաքական կյանքի առավել կարեւոր 10 իրադարձությունները…
NEWS.am–ի մարզական լրագրողը` ԵՄԱ մրցանակի անդրանիկ դափնեկիր
Մարզաշխարհի հանդեպ թարմ հայացքի եւ բազմակողմանի մոտեցման համար Արմեն Նիկողոսյանի անվան մրցանակին արժանացավ NEWS.am–ի մարզական լրագրող Վերա Մարտիրոսյանը...
Երեխաները քաղցր ցեց են, ես իրենց ցավը տանեմ. DJ Smoke (ֆոտոռեպորտաժ)
«Աշխարհում ինչքան բալիկներ կան թող բոլորն ապրեն ուրախ, անհոգ ու երջանիկ, երեխաները քաղցր ցեց են, ես իրենց ցավը տանեմ...»
Պախկվոցի, հալամուլա երեխաները հիմա էլ չեն խաղում. Ռոման Ամոյան (Ֆոտո)
Ըմբիշը նախօրեին մասնակցում էր NEWS.am–ի ամենամյա բարեգործական ակցիային եւ այլ աստղերի, մարզիկների եւ քաղաքական գործիչների հետ միասին բարեգործական նպատակով պաղպաղակ էր վաճառում Հյուսիսային պողոտայում...
Ամենաշատ