News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) որդին՝ Արմեն Հակոբյանը ժամանակավոր դուրս է գրվել, որպեսզի մասնակցի հորեղբոր թաղմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Այրվածքաբանության կենտրոնի» ղեկավար Նորայր Դավիդյանը:

Նա նշեց, որ Արմեն Հակոբյանի վիճակը կայուն է, բայց ունի շատ խորը վերքեր, վնասվածքներ, որոնք հենց այնպես չեն անցի, պետք է վիրահատեն: Նորայր Դավիդյանն ասաց, որ Արմեն Հակոբյանը ժամանակավոր դուրս է գրվել հիվանդանոցից, որպեսզի մասնակցի հորեղբոր թաղմանը, բայց ամեն օր գալիս է, ամբուլատոր բուժօգնություն ստանում եւ հեռանում: Իսկ հուղարակավորությունից հետո նա դեռ պետք է պառկի հիվանդանոցում, լիովին ապաքինվի եւ վիրահատվի: Ի դեպ, դեռ հիվանդանոցում է գտնվում նաեւ Հակոբ Հակոբյանի լցակայանի աշխատակիցը՝ Արթուր Գասպարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի գազալցակայաններից մեկում մայիսի 25-ի առավոտյան,  պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 3 մարդ վիրավորվել է: Պայթյունը նախնական տվյալներով առաջացել է կոմպրեսորային կայանից,, որի հետեւանքով պայթել է Volkswagen մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան: Մեքենան պատկանում է նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հարազատներին կիսով չափ այրվել է: Պայթյունի հետեւանքով վիրավորվել են մեքենայի կողքին գտնվող Հակոբ Հակոբյանի եղբայրը եւ որդին, ինչպես նաեւ գազալցակայանի աշխատողը:

Նշենք, որ գազալցակայանը, ըստ մեր տեղեկությունների, պատկանում Հակոբ Հակոբյանին, այն 2-3 տարի է՝ փորձաքննություն չի անցել եւ վերջին անգամ՝ մոտ 2 շաբաթ առաջ տուգանվել է 1մլն դրամի չափով: Վիրավորներին տեղափոխել էին «Վաղարշապատի» ԲԿ, որտեղից էլ Երեւան: Երեկ մահացել է Հակոբ Հակոբյանի եղբայրը՝ Արմեն Հակոբյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սամվել Վարդանյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարացվել է․ պաշտպանական կողմը կբողոքարկի դատարանի որոշումը
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է՝ «Ավտոբուսի գործով» Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը...
62-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող հրացանը
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի քննչական վարչություն…
Սանկտ Պետերբուրգում տղամարդիկ նկատողության պատճառով այրել են միգրանտ վարորդի մեքենան
Opel-ում գտնվող երկու անձանց դուր չի եկել պատասխանը, նրանք ծեծի են ենթարկել Toyota-ի վարորդին, որից հետո...
Ավտոերթի մասնակից վարորդը առանց ամրագոտու էր և ծխում էր. Մեքենան տեխզննում չէր անցել. նրա մոտ հոգեմետ դեղահաբեր են գտել
Հունիսի 5-ին, ժամը 17.10-ին, Արծվանիստ-Վարդենիս ճանապարհին ծառայություն...
Պայթյունից տուժած 33-ամյա Գևորգը գազալցակայանի հարակից առևտրի կենտրոնի սեփականատերն է. մանրամասներ դեպքից
 Գազալցակայանում գիշերը տեղի ունեցած պայթյունից տուժած 33-ամյա Գևորգ Չերքեզյանը լցակայանի հարակից տարածքում գտնվող մեծածախ առևտրի կենտրոնի սեփականատերն էր. ընտանիքի հետ այդ ժամանակ առևտրի կենտրոնում էր գտնվում...
Պայթյունից տուժածներից 2-ն ունեն մարմնի մակերեսի 60%-ի այրվածք՝ թոքերի վնասումով. Պայքարում ենք կյանքի համար. բժիշկ
Նրանք ունեն 3-4-րդ աստիճանի այրվածքների խորություն: Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է, կյանքի պայքար է գնում հիմա...
Ամենաշատ