News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Գյումրիում տեղի ունեցած սարսափելի վթարի գործով երեկ՝ հուլիսի 10-ին, կայացած նիստը հետաձգվել է, քանի որ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի «Տրանս ակնթարթ» ընկերության աշխատակիցները չէին եկել նիստին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  գործով ամբաստանյալ Մանվել Վարդանյանի փաստաբանը՝ Լիանա Բալյանը: Նա շեշտեց, որ պատգամավորի «Տրանս ակնթարթ» ընկերության տնօրենը Անահիտ Խալաթյանը եւ տեխնիկական վիճակի համար պատասխանատու մեխանիկը դիտավորյալ չեն գալիս նիստերին, քանի որ այնտեղ բազում հարցերի են ստիպված լինելու պատասխանել՝ կապված «Գազելի» անսարքության, բալոններիի տեղադրման, անվտանգության մասին:

Լիանա Բալյանն ասաց, որ  մայիսի 14-ից հետո, երբ դատարանում միջադեպ եղավ եւ հակառակ կողմի ներկայացուցիչները հարձակվել էին իր վրա, դրանից հետո նրանք սկսել են նիստերին չգալ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի «Տրանս ակնթարթ» ընկերության տնօրեն Անահիտ Խալաթյանը  դատարանին դիմում է ներկայացրել, թե իբր հիվանդ է, անաշխատունակ: Դատական նիստերին չի գալիս նաեւ ընկերության մեխանիկը՝ գործով վկա Արթուր Ասատրյանը: Թեեւ դատարանը նրանց բերման ենթարկելու որոշում է կայացրել, սակայն երեկ կայացած նիստին եւս նրանք չկային: Հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 16-ին, փաստաբանը հույս ունի, որ այս անգամ դատարանին կհաջողվի նրանց բերման ենթարկել:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2014թ. նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, կալանավորված է: Ընթանում է դատաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
7 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով ամբաստանյալը ազատազրկվեց 8 տարով
«Դատախազը Մանվել Վարդանյանի համար պահանջել էր 9 տարվա ազատազրկում...»
9 տարին մի ամբողջ կյանք է. Գյումրիի ողբերգական վթարի գործով մեղադրվող վարորդը մեղմ պատիժ է խնդրում
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում` Գյումրիի նստավայրում, քիչ անց կհրապարակվի 2014թ. նոյեմբերին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով ամբաստանյալ Մանվել Վարդանյանի դատավճիռը...
Գյումրիի վթարի գործով Շիրազունու որդին պահանջում է արտաշիրիմում անել
Սա վրդովեցրել է «Գազելի» վարորդի դստերը, նրանք դատարանում վիճաբանել են եւ վիրավորել միմյանց...
Գյումրիի սարսափելի վթարի տեսաձայնագրությունն անհետանալու մասով դատարան հայց է ներկայացվել
Նրանք դատարանից պահանջում են վերացնել ՀՔԾ-ի եւ Գլխավոր դատախազի տեղակալ Հրաչ Բադալյանի որոշումները քրեական գործ չհարուցելու մասին...
Գյումրիի վթարի գործով դատարանում միջադեպի առթիվ հետաքննություն է ընթանում
«Տրանս Ակնթարթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները դատարանում հարձակվել են մեղադրյալ վարորդի փաստաբան Լիանա Բալյանի վրա, սպառնացել վերջինիս եւ վիրավորել...
Գյումրիի վթարի տեսաձայնագրությունն անհետանալու նյութերն ուղարկվել են ՀՔԾ
Նա մտավախություն ունի, որ տեսաձայնագրությունը ոչնչացված է, եւ միակողմանի քննություն անելով՝ մեղքը բարդել են «Կամազի» վարորդի վրա...
Ամենաշատ