News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Գյումրիում տեղի ունեցած սարսափելի վթարի գործով միջնորդել են համալիր փորձաքննություններ նշանակել:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  գործով ամբաստանյալ Մանվել Վարդանյանի փաստաբանը՝ Լիանա Բալյանը:

Ուրբաթ օրը կայանալիք նիստին պարզ կլինի՝ փորձաքննություն կարվի, թե ոչ, իսկ դրա արդյունքում կպարզվեն մի շարք հանգամանքներ, օրինակ՝ գազի բալոնները որտեղից է ձեռք բերվել, փորձարկում անցել է, թե ոչ եւ այլն:

Փաստաբանն ասաց, որ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին պատկանող, «Տրանս ակնթարթ» ընկերության մեխանիկ Ասատուր Ասատրյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ «Գազել» մեքենան գտնվել է ամբողջովին սարքին վիճակում, իսկ երբ հերթը հասել է դատարանում վկայություն տալուն, պարզվել է, որ նրան ազատել են են աշխատանքից եւ ՀՀ-ում չէ: «Փորձաքննությամբ ապացուցված է, որ «Գազելի» անվադողերը եղել են մաշված, արգելակները, կախոցները, ղեկը՝ անսարք, «Գազելը» տեղափոխել է քանակից ավելի ուղեւորներ, իսկ գազաբալոնների կափույրները ունեցել են դեֆորմացիա, «Գազել» ավտոմոբիլը նախատեսված է եղել բենզինով վարելու համար, սակայն հետագայում տեղադրվել են անհայտ ծագումի գազաբալոններ, որոնք փորձարկում չեն էլ անցել»,-ասաց Լիանա Բալյանը:

Փաստաբանն ասաց նաեւ, որ օրերս կայացած դատական նիստին հերթական միջադեպն է եղել: Նիստի ժամանակ վթարի հետեւանքով մահացած Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի հիմնադիրներից Արամայիս Շիրազունու որդին՝ Գուրգեն Թումանյանը հայտարարել է, որ ինքը լսել է, որ «Գազելի» վարորդը օրվա երկրորդ կեսին խմած է եղել եւ պահանջել է արտաշիրում անել: Սա վրդովեցրել է «Գազելի» վարորդի դստերը, նրանք դատարանում վիճաբանել են եւ վիրավորել միմյանց: «Տրանս ակնթարթ» ընկերության ներկայացուցիչ Անահիտ  Խալաթյանն էլ նշել է, որ Գյումրիում գիծ դուրս գալուց առաջ վարորդներին ստուգում են խմածության համար, սակայն Երեւանում ՝ Գյումրիի վերադառնալիս, բուժկետ չունեն եւ չեն ստուգում: Լիանա Բալյանի խոսքով՝ Անահիտ Խալաթյանը նաեւ նշել է, որ իր աշխատանքն է՝ որոշել մեքենան տեխնիկապես սարքին է եւ գիծ դուրս գալիս է, թե ոչ, իսկ թե ինչպես է նա դա որոշում, ընկերության ներկայացուցիչն ասաց, որ մեխանիկի խոսքերի հիման վրա, քանի որ ինքը անձնապես մեքենաներից չի հասկանում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2014թ. նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, կալանավորված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
7 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով ամբաստանյալը ազատազրկվեց 8 տարով
«Դատախազը Մանվել Վարդանյանի համար պահանջել էր 9 տարվա ազատազրկում...»
9 տարին մի ամբողջ կյանք է. Գյումրիի ողբերգական վթարի գործով մեղադրվող վարորդը մեղմ պատիժ է խնդրում
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում` Գյումրիի նստավայրում, քիչ անց կհրապարակվի 2014թ. նոյեմբերին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով ամբաստանյալ Մանվել Վարդանյանի դատավճիռը...
Պատգամավորի ընկերության ներկայացուցիչներին դատարանը չի կարողացել բերման ենթարկել
Լիանա Բալյանն ասաց, որ մայիսի 14-ից հետո, երբ դատարանում միջադեպ եղավ եւ հակառակորդ կողմի ներկայացուցիչները հարձակվել էին իր վրա, դրանից հետո նրանք սկսել են նիստերին չգալ...
Գյումրիի սարսափելի վթարի տեսաձայնագրությունն անհետանալու մասով դատարան հայց է ներկայացվել
Նրանք դատարանից պահանջում են վերացնել ՀՔԾ-ի եւ Գլխավոր դատախազի տեղակալ Հրաչ Բադալյանի որոշումները քրեական գործ չհարուցելու մասին...
Գյումրիի վթարի գործով դատարանում միջադեպի առթիվ հետաքննություն է ընթանում
«Տրանս Ակնթարթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները դատարանում հարձակվել են մեղադրյալ վարորդի փաստաբան Լիանա Բալյանի վրա, սպառնացել վերջինիս եւ վիրավորել...
Գյումրիի վթարի տեսաձայնագրությունն անհետանալու նյութերն ուղարկվել են ՀՔԾ
Նա մտավախություն ունի, որ տեսաձայնագրությունը ոչնչացված է, եւ միակողմանի քննություն անելով՝ մեղքը բարդել են «Կամազի» վարորդի վրա...
Ամենաշատ