News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Գյումրիում ողբերգական վթարի գործով մայիսի 14-ի դատական նիստում տեղի ունեցած միջադեպի առթիվ հետաքննություն է ընթանում: NEWS.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ցուցում է տվել լրատվամիջոցներում տարածված հրապարակումները հիմք ընդունել եւ հետաքննություն սկսել Գյումրիի Մուշի բաժնում:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի «Տրանս Ակնթարթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները դատարանում հարձակվել են մեղադրյալ վարորդի փաստաբան Լիանա Բալյանի վրա, սպառնացել վերջինիս եւ վիրավորել:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2014թ. նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, կալանավորված է: Ընթանում է դատաքննություն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
7 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով ամբաստանյալը ազատազրկվեց 8 տարով
«Դատախազը Մանվել Վարդանյանի համար պահանջել էր 9 տարվա ազատազրկում...»
9 տարին մի ամբողջ կյանք է. Գյումրիի ողբերգական վթարի գործով մեղադրվող վարորդը մեղմ պատիժ է խնդրում
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում` Գյումրիի նստավայրում, քիչ անց կհրապարակվի 2014թ. նոյեմբերին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով ամբաստանյալ Մանվել Վարդանյանի դատավճիռը...
Գյումրիի վթարի գործով Շիրազունու որդին պահանջում է արտաշիրիմում անել
Սա վրդովեցրել է «Գազելի» վարորդի դստերը, նրանք դատարանում վիճաբանել են եւ վիրավորել միմյանց...
Պատգամավորի ընկերության ներկայացուցիչներին դատարանը չի կարողացել բերման ենթարկել
Լիանա Բալյանն ասաց, որ մայիսի 14-ից հետո, երբ դատարանում միջադեպ եղավ եւ հակառակորդ կողմի ներկայացուցիչները հարձակվել էին իր վրա, դրանից հետո նրանք սկսել են նիստերին չգալ...
Գյումրիի սարսափելի վթարի տեսաձայնագրությունն անհետանալու մասով դատարան հայց է ներկայացվել
Նրանք դատարանից պահանջում են վերացնել ՀՔԾ-ի եւ Գլխավոր դատախազի տեղակալ Հրաչ Բադալյանի որոշումները քրեական գործ չհարուցելու մասին...
Գյումրիի վթարի տեսաձայնագրությունն անհետանալու նյութերն ուղարկվել են ՀՔԾ
Նա մտավախություն ունի, որ տեսաձայնագրությունը ոչնչացված է, եւ միակողմանի քննություն անելով՝ մեղքը բարդել են «Կամազի» վարորդի վրա...
Ամենաշատ