News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի գործով այսօր՝ մայիսի 14-ին, կայացած դատական նիստին, միջադեպ է եղել: Դատարանում ընդմիջման ժամանակ հարձակվել են մեղադրյալ վարորդի փաստաբան Լիանա Բալյանի վրա:

Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր վրա հարձակվողները սպառնալիքներ, վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում՝ նշելով, որ եթե փաստաբանը շարունակի այս գործով մասնակցել, իր համար շատ վատ կլինի: Նրա խոսքով՝ իր վրա հարձակվողները եղել են մի քանի հոգի՝ հիմնականում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի «Տրանս Ակնթարթ» ՍՊԸ-ից, ովքեր հրահրում էին նաեւ տուժողներին: Փաստաբան ասաց, որ սարսափելի արտահայտություններ էին թույլ տալիս, նշելով, թե մինչեւ Մանվել Վարդանյանը չմահանա, իրենք չեն հանգստանա: «Կարգադրիչները ինձ շրջափակեցին եւ աստիճաններով տարան վերեւ, այլապես այդ մարդիկ կարող էին վնասել ինձ»,-ասաց Լիանա Բալյանը:

Լիանա Բալյանն ասաց, որ այսօրվա նիստին իրենք միջնորդել էին արագացված դատավարություն, սակայն դատախազը առարկել է դրան: Այնուհետեւ փաստաբանը դատախազին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, որը մերժվել է:Փաստաբանը նիստի ժամանակ երեք այլ միջնորդություն եւս ներկայացրել է, դրանք են՝ նշանակել համալիր փորձաքննություն, գործով ձեռքբերված որոշ ապացույցները անօրինական ճանաչել, Ֆինանսների նախարարությունից պահանջել «Տրանս Ակնթարթի» մասին տեղեկատվություն, թե  օրական մեկ գազելի համար որքան հարկ է վճարում պետությանը եւ ինչքան օգուտ ունի:Այս միջնոդրությունների քննարկումը հետաձգվել է: Նիստի ժամանակ լսել են նաեւ տուժողներին, ովքեր պատմում էին, թե լավ չեն հիշում՝ դեպքը ինչպես եղավ, հետո են ուշքի եկել եւ այլն: Դատական հաջորդ նիստը նշանակված է վաղը, սակայն Լիանա Բալյանը չի ներկայանալու, քանի որ ասուլիսի է, այդ մասին տեղյակ է պահել դատարանին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2014թ. նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, կալանավորված է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշտարակում աղմկահարույց կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը
Վ. Մովսիսյանը ոստիկանության Աշտարակի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական…
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ