News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

7 մարդու մահվան պատճառ դարձած՝ Գյումրիի վթարի գործով մեղադրվող, բեռնատարի վարորդ Մանվել Վարդանյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը վճիռը հրապարակել է այսօր՝ օգոստոսի 11-ին: Դատախազը Մանվել Վարդանյանի համար պահանջել էր 9 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ 2014թ նոյեմբերի 10-ին, «Իմէքս -Գրուպ» ՍՊԸ-ի վարորդ, 45-ամյա Մ.Վարդանյանն «Կամազ-53202» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով բախվել էր թիվ 359 «Գազ-32213» մակնիշի ուղևորատար ավտոմեքենային: Վթարի հետևանքով ուղևորատար մեքենան հրդեհվել էր, 7 հոգի մահացել էր, 8-ը՝ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Մ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ավտոմեքենան վարողի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
9 տարին մի ամբողջ կյանք է. Գյումրիի ողբերգական վթարի գործով մեղադրվող վարորդը մեղմ պատիժ է խնդրում
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում` Գյումրիի նստավայրում, քիչ անց կհրապարակվի 2014թ. նոյեմբերին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով ամբաստանյալ Մանվել Վարդանյանի դատավճիռը...
Գյումրիի վթարի գործով Շիրազունու որդին պահանջում է արտաշիրիմում անել
Սա վրդովեցրել է «Գազելի» վարորդի դստերը, նրանք դատարանում վիճաբանել են եւ վիրավորել միմյանց...
Պատգամավորի ընկերության ներկայացուցիչներին դատարանը չի կարողացել բերման ենթարկել
Լիանա Բալյանն ասաց, որ մայիսի 14-ից հետո, երբ դատարանում միջադեպ եղավ եւ հակառակորդ կողմի ներկայացուցիչները հարձակվել էին իր վրա, դրանից հետո նրանք սկսել են նիստերին չգալ...
Գյումրիի սարսափելի վթարի տեսաձայնագրությունն անհետանալու մասով դատարան հայց է ներկայացվել
Նրանք դատարանից պահանջում են վերացնել ՀՔԾ-ի եւ Գլխավոր դատախազի տեղակալ Հրաչ Բադալյանի որոշումները քրեական գործ չհարուցելու մասին...
Գյումրիի վթարի գործով դատարանում միջադեպի առթիվ հետաքննություն է ընթանում
«Տրանս Ակնթարթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները դատարանում հարձակվել են մեղադրյալ վարորդի փաստաբան Լիանա Բալյանի վրա, սպառնացել վերջինիս եւ վիրավորել...
Գյումրիի վթարի տեսաձայնագրությունն անհետանալու նյութերն ուղարկվել են ՀՔԾ
Նա մտավախություն ունի, որ տեսաձայնագրությունը ոչնչացված է, եւ միակողմանի քննություն անելով՝ մեղքը բարդել են «Կամազի» վարորդի վրա...
Ամենաշատ