News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում` Գյումրիի նստավայրում, քիչ անց կհրապարակվի 2014թ. նոյեմբերին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով ամբաստանյալ Մանվել Վարդանյանի դատավճիռը։

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ բեռնատարի վարորդ Մանվել Վարդանյանը, որի համար դատախազը 9 տարվա ազատազրկում է պահանջել, քիչ առաջ հանդես է եկել վերջին խոսքով, որում դատարանի խնդրել է հաշվի առնել մեղմացուցիչ հանգամանքները եւ մեղմ պատիժ սահմանել։

«Ղեկին խմած չեմ եղել։ Դեպքը դժբախտ պատահար է։ Ես դիտավորյալ սպանություն չեմ արել, ինձ մի նայեք հանցագործի աչքերով։ 9 տարին մի ամբողջ կյանք է։ Ես տան միակ աշխատողն եմ, ունեմ թոշակառու հայր եւ մայր, երկու գերազանց սովորող ուսանողներ, մեկ ութ տարեկան հաշմանդամ երեխա։ Տան աշխատող ձեռքը ես եմ, տվեք ինձ հասանելիք իմ պատիժը, ես դա կընդունեմ։ Չեմ ասում` ես անմեղ եմ»,– ասաց Մանվել Վարդանյանը։

Ամբաստանյալը նաեւ կարդաց Տրանսպորտի նախարարությունից ստացած իր փաստաբանի հարցման պատասխանը, որում հաստավում է, որ ճանապարհի Արթիկ–Հոռոմ խաչմերուկում երթեւեկության «ստոպ» նշանը մինչեւ վթարը տեղադրված է եղել ճանապարհի եզրից տասը մետր հեռու, եւ միայն վթարից հետո են այն տեղափոխել։

«Եթե նշանը տեղում լիներ, ես կտեսնեի եւ կարգելակեի, բախում տեղի չէր ունենա»,– ասաց վարորդը` դատարանին խնդրելով հաշվի առնել դա եւ մեղմացնել պատիժը։

Հիշեցնենք, որ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ վարորդը դեպքի պահին ալկոհոլի ազդեցության տակ չի եղել, նա չի զիջել գլխավոր ճանապարհով երթեւեկող մեքենային, ինչի հետեւանքով տեղի ունեցած բախումից մահացել է երթուղային «Գազելի» մեջ գտնվող յոթ մարդ։

Հիշեցնենք, որ 2014թ նոյեմբերի 10-ին, «Իմէքս -Գրուպ» ՍՊԸ-ի վարորդ, 45-ամյա Մ.Վարդանյանն «Կամազ-53202» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով բախվել էր թիվ 359 «Գազ-32213» մակնիշի ուղևորատար ավտոմեքենային: Վթարի հետևանքով ուղևորատար մեքենան հրդեհվել էր, 7 հոգի մահացել էր, 8-ը՝ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Մ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ավտոմեքենան վարողի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
7 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով ամբաստանյալը ազատազրկվեց 8 տարով
«Դատախազը Մանվել Վարդանյանի համար պահանջել էր 9 տարվա ազատազրկում...»
Գյումրիի վթարի գործով Շիրազունու որդին պահանջում է արտաշիրիմում անել
Սա վրդովեցրել է «Գազելի» վարորդի դստերը, նրանք դատարանում վիճաբանել են եւ վիրավորել միմյանց...
Պատգամավորի ընկերության ներկայացուցիչներին դատարանը չի կարողացել բերման ենթարկել
Լիանա Բալյանն ասաց, որ մայիսի 14-ից հետո, երբ դատարանում միջադեպ եղավ եւ հակառակորդ կողմի ներկայացուցիչները հարձակվել էին իր վրա, դրանից հետո նրանք սկսել են նիստերին չգալ...
Գյումրիի սարսափելի վթարի տեսաձայնագրությունն անհետանալու մասով դատարան հայց է ներկայացվել
Նրանք դատարանից պահանջում են վերացնել ՀՔԾ-ի եւ Գլխավոր դատախազի տեղակալ Հրաչ Բադալյանի որոշումները քրեական գործ չհարուցելու մասին...
Գյումրիի վթարի գործով դատարանում միջադեպի առթիվ հետաքննություն է ընթանում
«Տրանս Ակնթարթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները դատարանում հարձակվել են մեղադրյալ վարորդի փաստաբան Լիանա Բալյանի վրա, սպառնացել վերջինիս եւ վիրավորել...
Գյումրիի վթարի տեսաձայնագրությունն անհետանալու նյութերն ուղարկվել են ՀՔԾ
Նա մտավախություն ունի, որ տեսաձայնագրությունը ոչնչացված է, եւ միակողմանի քննություն անելով՝ մեղքը բարդել են «Կամազի» վարորդի վրա...
Ամենաշատ