News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Երեւանում ընթանում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստը։

Այն մեկնարկել է հունվարի 18-ին եւ կտեւի մինչեւ հունվարի 21-ը։ Նիստն ընթանում է համանախագահներ ՀՀ պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանի եւ ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային գործակալության փոխնախագահ Կոնստանտին Բիրյուլինի ղեկավարությամբ։ Նիստին նաեւ  ներկա է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը։

Նիստի մասնակիցներին ողջույնի խոսք է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նախարարը նշել է, որ ուշադիր հետեւում է հանձնաժողովի աշխատանքներին եւ արձանագրել է դրական դինամիկա։ Նրա խոսքով՝ հանձնաժողովի գործունեությունը նպաստում է երկու երկրների պաշտպանունակության բարձրացմանը, տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդմանը։ Օհանյանն ընդգծել է, որ երկու պետությունները անվտանգության եւ տնտեսության միասնական տարածքում են գտնվում։  Պաշտպանության  նախարարը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին համագործակցության եւ ներքին գներով սպառազինություն մատակարարելու համար, ինչը ՀԱՊԿ ընդհանուր սահմանից հեռու գտնվող Հայաստանի համար զսպման մեխանիմզների հիմք է հանդիսանում։

Իր հերթին Կոնստանտին Բիրյուլինը նշել է համագործակցության բարձր մակարդակը։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին մի շարք կարեւոր հարցեր են լուծվել։ Գործակալության փոխնախագահը նշել է, որ իրավական բազայի կատարելագործումը թույլ կտա իրականացնել հայ եւ ռուս գործարարների ինտեգրացիայի հերթական փուլը։

Նիստի ընթացքում պլանավորվում է քննարկել նախորդ նիստի որոշումների իրականացմանը վերաբերող հարցերը, երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության նորմատիվ-իրական բազայի կատարելագործումը, ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ միջպետական ֆինանսա-արդյունաբերական խումբ ստեղծելու մասին համաձայնագրին Հայաստանի միանալու, մտավոր սեփականության պաշտպանության եւ Հայաստանում «ԿԱՄԱԶ»-ի վերանորոգման եւ սպասարկման լիցենզավորված կենտրոն ստեղծելու, պահեստամասերի մատակարարման, Հայաստանում ռուսական արտադրության ՀՕՊ միջոցների տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման բազմաֆունկցիոնալ կենտրոն ստեղծելու, Հայաստանում ռուսական արտադրության ուղղաթիռների տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման տարածաշրջանային կենտրոն ստեղծելու եւ 2013թ. ին կնքած Ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում ռազմական նշանակության արտադրանք մատակարարելու

Բացի այդ, կողմերը կքննարկեն ՌԴ ՊՆ-ի կողմից երեք հատ «ԻԼ - 76»  օդանավ մատակարարելու հնարավորությունը։ Այս պահին այդ հնարավորությունը չկա, սակայն կառաջարկվի քննարկել առնվազն 50 տոկոս թռիչքային ռեսուրսներով օդանավերի մատակարարման հնարավորությունը։ Նիստում կքննարկվի զրահատանկային, հրթիռա-հրետանային եւ այլ սպառազինությունների մատակարարման հարցերին։ Քննարկվելու է նաեւ սահմանային հսկողության միջոցների, զրահատանկային եւ ինժեներատեխնիկական միջոցների արդիականացման եւ վերազինման հարցը։

Հանձնաժողովի հաջորդ նիստը կայանալու է 2016թ. երրորդ եռամսյակում ՌԴ-ում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ