News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Innovation Matching Grants ծրագրի ներքո ինովացիոն ոլորտի սկսնակ ընկերությունները հնարավորություն են ստացել ստանալ սեփական ներդրումերին համարժեք ֆինանսավորում ծրագրի դոնորից՝ Համաշխարհային բանկից: Իսկ Գյումրիում ու Վանաձորում ստարտապներին տրվել էին էլ ավելի նպաստավոր պայմաններ՝ 50% համաֆինանսավորման փոխարեն ընդամենը 15%: Մանրամասները NEWS.am-ին ներկայացրին ծագիրն իրականացնող Ձռնարկությունների Ինկուատոր հիմնադրամում (EIF):

Innovation Matching Grants Ծրագրի 33 շահառուներից որքա՞ն էին ներկայացնում IT-ն, որքանը՝ այլ ճյուղեր (ճարտարագիտություն, ինովացիոն արտադրություններ):

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության եւ Համաշխարհային բանկի կողմից 2014-2015թթ․ կազմակերպված տեխնոլոգիաների ոլորտի համաֆի¬նանսավորվող դրամաշնորհային մրցույթին հաղթող ճանաչված 33 կազմակերպություններից 26-ը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ են, իսկ 7-ը՝ ճարտարագիտության, ինովացիոն արտադրությունների եւ այլն։

2002 թվականից սկսած, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը իրականացրել է ոլորտի սկսնակ ընկերությունների ստեղծմանը նվիրված բազմաթիվ ծրագրեր, ստեղծվել են կրթական կենտրոններ՝ միջազգային գիտելիքը հասանելի դարձնելով հայ երիտասարդներին՝ ոլորտում առկա կադրային պահանջը բավարարելու նպատակով։ Բացի այդ ՁԻՀ կողմից խթանվել է ոլորտի զարգացումը ՀՀ մարզերում՝ հիմնելով տեխնոլոգիական կենտրոններ Գյումրիում, Վանաձորում, Կապանում։

Պետք է նաեւ նշենք, որ ՁԻՀ-ը բավականաչափ ծավալուն աշխատանքներ է իրականացում նաեւ մյուս ուղղությունների՝ ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների եւ այլ հարակից ոլորտների զարգացման ուղղությամբ: Կարծում ենք նշված ուղղություններով իրականացվող ծրագրերը նույնպես կնպաստեն համապատասխան ոլորտների ուղղությամբ նոր ընկերություն-ների ստեղծման գործընթացին:

Ծրագրի մասնակիցները պետք է ներկայացնեին 1 տարվա զարգացման ծրագիր եւ ֆինանսական հոսքերի կանխատեսում: Արդյոք հայտատուները տիրապետո՞ւմ էին այդպիսի հմտություններին:

Համաձայն դրամաշնորհային մրցույթի պահանջների՝ դիմողները պետք է ներկայացնեին  պրոդուկտի իրականացման եւ զարգացման 1 տարվա ծրագիր՝ ֆինանսական հոսքերը, պրոդուկտի/ծառայության մշակման եւ վաճառքի հետ առնչվող ռիսկերը, բիզնես առաջխաղացման հիմնական փուլերն ու արդյունքները։ Եթե որեւէ թիմի կամ ընկերության մոտ առաջանում էր խնդիրներ վերոնշյալ պահանջները ներկայացնելու հարցում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը նրանց տրամադրում էր խորհրդատվություն եւ ուղղորդում։

Մեր երիտասարդները, հուրախություն մեզ, բավական պատրաստված եւ տեղեկացված էին, իսկ նրանց կողմից ներկայացված նախագծերը միանգամայն մրցունակ միջազգային շուկայում։ Մրցույթի ամեն մի նոր փուլի ընթացքում նկատվում էր ներկայացվող նախագծերի  որակական աճ՝ նախորդների նկատմամբ եւ ամենակարեւորը, հետզհետե ներկա¬յացվում էին գլոբալ լուծումներ, մասնակիցները չէին սահմանափակվում միայն տեղական խնդիրների լուծումների առաջարկությամբ:

Պետք է նշենք նաեւ, որ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն այս ծրագրի իրականացման ողջ ընթացքում աշխատանքներ է իրականացրել՝ ի հայտ բերելու նոր նախագծեր եւ մրցունակ ծրագրեր, աջակցել է թիմերին եւ կազմակերպություններին՝ դրամաշնորհային ծրագրերի մշակման հարցում, տրամադրել է անհրաժեշտ խորհրդատվություն՝ մրցույթի գործառնական ձեռնարկով սահմանված պահանջերին համապատասխան փաթեթների պատրաստման եւ ժյուրիի առաջ պատշաճ ներկայանալու ուղղությամբ:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը ինովացիոն ոլորտի գաղափարների կյանքի կոչման հենց առաջին փուլից իրականացնում է տարբեր մոդելների աքսելերացիոն ծրագրեր։ Մասնավորապես նմանատիպ ծրագրեր են իրականացրել ՁԻՀ-ի կողմից ստեղծված հետեւյալ կենտրոնները՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների IBM կենտրոնը, Գյումրու եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, ANEL Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները։ Կենտրոնների աքսելերացիոն ծրագրերին մասնակցելուց հետո թիմերը կարողանում են համապատասխան գիտելիքներով մասնակցել ստարտափների համար իրականացվող ներդրումային եւ դրամաշնորհային ծրագրերին, այդ թվում նաեւ համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթին։

Եթե ընդհանուր պայմաններով տրվող գրանտը ծածկում էր ընկերության ծախսերի մինչեւ 50%-ը, ապա Վանաձորի եւ Գյումրու դեպքում՝ մինչեւ 85%-ը: Արդյոք հնարավոր եղե՞լ է գտնել տեղական թիմեր, որոնք ի վիճակի էին ներդնել նույնիսկ մնացած 15%-ը՝ հաշվի առնելով այդ քաղաքների սոցիալական վիճակը: Արդյոք GMG ու VMG-ի համար կարո՞ղ էին դիմել Երեւանում գրանցված ընկերություններ, եւ այդպիսի դեպքեր եղե՞լ են:

Հիմնական նպատակն այն էր, որ Գյումրին եւ Վանաձորը ներգրավվեն կազմակերպություններ ոչ միայն հենց այս քաղաքներից, այլեւ Երեւանից, մյուս մարզերից, ինչու չէ նաեւ արտերկրից։

Նշենք նաեւ որ, մրցույթին մասնակցել են նաեւ հենց Գյումրիի եւ Վանաձորի թիմերը: Համաձայն մրցույթի պայմանների, թիմերը իրենց մասնաբաժինը ներդնում էին եռամսյակային պարբերականությամբ, ուստի դա մեծ ֆինանսական ծանրաբեռնվածություն չէր առաջացնում, եւ հնարավորություն էր տալիս թիմերին մասնակցել մրցույթին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
Ամենաշատ