News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Թուրքիայում կան թեմաներ, որոնց մասին ընդունված չէ բարձրաձայնել։ Այդ թեմաներից են հայերի ու հայերենի հետ կապված բազմաթիվ հարցեր։

NEWS.am-ն այս անգամ ներկայացնում է Կայսերիի (Կեսարիա) Էրքիլեթի թաղամասում օգտագործվող գաղտնի լեզվի՝ «վարդաներենի» (Վարդանի լեզու) հետ կապված մանրամասներ։

Ներկայում Կայսերիի Էրքիլեթում 50 տարեկանից մեծ տղամարդիկ խոսում են «վարդաներեն» կոչվող լեզվով, որն անհասկանալի է մյուս թուրքերի համար։ Թուրքիայի գիտական շրջանակները համառորեն չեն նշում «վարդաներենի» հայերեն լինելը, իսկ «Վարդան» բառը նույնացնում են թուրքերեն «վաթան» բառի հետ՝ պնդելով, թե «վաթան» բառն են տեղացիները փոխել ու ասում «վարդան»։  Սակայն տեղացիներն առանձին խոսակցություններում շեշտում են, որ իրենց իմացած «վարդաներենը» հայերենն է, որն օգտագործել են մինչեւ Ցեղասպանությունը այդ տարածքներում ապրած հայերը։

Ներկայում Կայսերիի Էրքիլեթում «վարդաներենով» խոսում են առեւտրականներն ու արհեստավորները, որպեսզի այդ պահին ներկա հաճախորդը չհասկանա իրենց խոսակցությունը։

«Վարդաներեն» լեզվում բացի գերակշիռ հայերեն բառերից կան նաեւ արաբերեն, թուրքերեն բառեր։

«Վարդաներենում» օգտագործվող որոշ հայերեն բառեր. Անգին (Կին), հավգիթ (ձու), բզդի (փոքրիկ,երեխա), ջուր, չամի (չամիչ), չիկա (չկա), գեշ (տգեղ), մածուն, սուճուր (սուրճ), օսկի (ոսկի)։

Արթուր Հակոբյան

Արգելված թեմաների նախորդ հրապարակումները կարող եք կարդալ.

Արգելված թեմա. Թուրքիայի ամենահայտնի հայ «գողականը» մանրամասներ է պատմել իր կյանքից

Արգելված թեմա. Գլխատվելուց առաջ ինչ ասաց հայ առաջնորդը Աթաթուրքին

Արգելված թեմա. Գյուլենը Ցեղասպանությունը դատապարտող նամակ է գրել հայ պատրիարքին

Արգելված թեմա. Ինչ եղավ, երբ Աթաթուրքի մոտ երգեցին Անդրանիկին նվիրված երգ

Արգելված թեմա. Թուրքիան կոտորված հայերի դիակները արդյունաբերական նպատակով վաճառել է Ֆրանսիային

Արգելված թեմա. Թուրքիան տակնուվրա արած Ֆեթուլլահ Գյուլենը հա՞յ է

Արգելված թեմա. Թուրք ազգայնականների լեգենդար առաջնորդն ինչ էր մտածում հայերի մասին

Արգելված թեմա. 1917-ին ինչ են խոսել Աթաթուրքը եւ Ստրասբուրգի նահանգապետը ցեղասպանության մասին

Արգելված թեմա. Սարիղամիշի ճակատամարտի իրական կադրերը

Արգելված թեմա. Դերսիմի հայերի միության նախագահի սկանդալային հայտարարությունները

Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը

Արգելված թեմա. Աթաթուրքը նույնասեռակա՞ն է եղել

Տպել
Ամենաշատ