News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայ զինծառայողների նկատմամբ բոլոր վայրագությունները կփաստաթղթավորվեն իրավասու մարմինների կողմից եւ կներկայացվեն միջազգային հանրությանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ օմբուդսմեն Յուրի Հայրապետյանը։

Ավելի վաղ ԼՂՀ պատանդների, ռազմագերիների եւ անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտնել էր, որ նախօրեին Ադրբեջանի կողմից հանձնված հայ զինծառայողների մարմինների մեծ մասը խեղված եւ անարգված է։

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիան ուղեկցվել է Ժնեւի կոնվենցիաների եւ Միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով։ Հրետակոծության հետեւանքով զոհվել էր 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, եւս երեք երեխա վիրավորվել է։

Ադրբեջանցի զինվորները գործել են ահաբեկչական կազմակերպությունների, որոշ տեղեկություններով՝ գործել են նաեւ ԻՊ վարձկաններ։

Ներխուժելով Թալիշ գյուղ՝ ադրբեջանցի զինվորականները դաժանորեն սպանել էին տարեց մարդկանց։ Վալերա Խաչատրյանն ու նրա կինը՝ Ռազմելանն, ինչպես նաեւ 92-ամյա Մարուսյա Խալաֆյանը սպանվել էին։ Իսկ վայրագները կտրել էին նրանց ականջները։

Կան նաեւ հայ զինծառայողներին անդամահատելու մի շարք փաստեր։ Բարբարոսները կտրել էին գլուխները եւ ձեռքերը, լուսանկարվել «ավարի» հետ եւլուսանկարները տեղադրել համացանցում։

Ավելի վաղ համաշխարհային մամուլը հայտնել էր ԻՊ գրոհայիններին ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելու մասին։

Ռուսաստանի հատուկ ծառայությունների տեղեկություններով՝ Ադրբեջանը ԻՊ-ին ֆինանսավորելու առումով ԱՊՀ-ում երկրորդ տեղում է գտնվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ