News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եզդի զինվոր Քյարամ Սլոյանի մորը չեն ասել, թե ինչպես է զոհվել նրա որդին: Այս ապրիլի 9-ին լրագրողներին հայտնել է եզդիների «Միդիա Շանգալ» ազգային միության ղեկավար Ամո Շարոյանը:

«Ես ներկա եմ գտնվել Քյարամ Սլոյանի հուղարկավորությանը: Նրա մայրը արցունքն աչքերին խնդրում էր, որ այլեւս պատերազմ չլինի, որ մայրերը այլեւս որդիներ չկորցնեն»,- պատմել է նա լրագորղների հետ հանդիպման ընթացքում:

Նրա խոսքով, Սլոյանի մորը չեն ասել, թե ինչպես է զոհվել որդին: «Նա անընդհատ մոտենում էր, որ բացեր դագաղի կափարիչը, բայց շուրջը կանգնածները նրան այնպես էին նայում, որ նա հետ էր գնում: Մտածում էր, որ ուրեմն պետք չէ: Նա նույնիսկ չկարողացավ որդուն հրաժեշտ տալ: Ոչ մեկին նման բան չեմ ցանկանա, Աստված մի արասցե: Մենք պետք է լրջորեն զբաղվենք այս հարցերով»,- հայտնել է Շարոյանը:

«Հրամանատարի ու այլ շարքայինների հետ նրանք դիմադրություն էին ցուցադրում: Իսկ նրանք ( ադրբեջանցիները –խմբ) այնքան կորուստ են կրել, մերոնք նրանցից վրեժը լուծել են»,- ասել է նա:

Նրա խոսքով, եզդիական համայնքը դեռ չգիտի, թե ինչ է պատահել զինվորի գլխի հետ: «Համացանցում գրում են, որ վերադարձրել են, բայց այդ մասին ստույգ կիմանանք այն ժամանակ, երբ մեր կողմը կհաստատի դա»,- ասաց նա:

Քյարամ Սլոյանը զոհվել է ադրբեջաանական ագրեսիայի հետեւանքով: Չբավարարվելով Քյարամին սպանելով, ադրբեջանցի զինվորականները կտրել են նրա գլուխը, լուսանկարվել գլուխը ձեռքներին ու այդ «ավարը» տեղադրել համացանցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ