Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն մերժել է երկրի 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։

«Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ մերժել է 2027 թվականի ֆինանսների մասին օրինագծի առաջին մասը, հետևաբար՝ նաև ամբողջ փաստաթուղթը», — նշվում է կառույցի՝ X սոցիալական ցանցում հրապարակման մեջ։

Հստակեցվում է, որ նիստին ներկա է եղել 460 պատգամավոր, քվեարկությանը մասնակցել է 458-ը։ Ընդունման համար անհրաժեշտ էր 230 ձայն։ Կողմ է քվեարկել 0 պատգամավոր, դեմ՝ 458-ը։