Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստի կազմակերպման համար հատկացվել է 11,1 մլն դրամ (մոտ 31 հազար դոլար՝ խմբ.)։ Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 5-ին՝ Հայաստանի կառավարության նիստում։ Նիստը տեղի կունենա նոյեմբերի 10-ին Երևանում։

Նշվում է, որ խորհրդի ամենամյա նիստերը կարևորագույն հարթակներից են արդարադատության ոլորտում համագործակցության առաջնահերթությունների քննարկման, համատեղ նախաձեռնությունների սահմանման, ինչպես նաև արդիական իրավական և ինստիտուցիոնալ հարցերի շուրջ փորձի փոխանակման համար։