Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Իսպանիայի Սենատի առաջին փոխնախագահ Խավիեր Մարոտոյի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Իսպանիայի միջև միջխորհրդարանական հարաբերությունների բարձր մակարդակին և երկկողմ համագործակցության ամրապնդման հեռանկարներին։