Դադարեցվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալի գործունեությունը։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 5-ի նիստում։

Նշվում է, որ զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը փոխանցվել է «Բերդ» բժշկական կենտրոնի իրավասությանը։