Ընտրություններում հանրապետականների կրած պարտությունից հետո Սպիտակ տունը չի կարողանում հստակեցնել իր դիրքորոշումն Իրանի հարցում, պնդում է Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Պարբերականի տվյալներով՝ վարչակազմի որոշ ներկայացուցիչներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դրդում են նոր հարվածներ հասցնել Իրանին, որպեսզի հնարավոր լինի խաղաղության հասնել մինչև նրա լիազորությունների ավարտը։

«Մյուսներն էլ կարծում են, որ Թրամփը պետք է համակերպվի կորուստների հետ և դադարեցնի ռազմական գործողությունը»,— նշվում է հոդվածում։

Երեկ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը խոստացել էր վերջ դնել Իրանի հետ հակամարտությանը՝ ընտրություններում իր կուսակիցների տարած հաղթանակից հետո։ Նրա խոսքով՝ այս մտադրությունը կիսում են նաև որոշ հանրապետականներ։