ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում՝ Citigroup ֆինանսական կոնգլոմերատի գրասենյակային համալիրում, տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Այս մասին նոյեմբերի 4-ին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության գրասենյակը, ականատեսներին և Հիլսբորո շրջանի ոստիկանությանը։

Ականատեսներից մեկի խոսքով՝ ճաշի ժամին մի ավտոմեքենա բախվել է ճաշարանի շենքին, որից հետո կրակոցներ են հնչել։ Շուտով դեպքի վայրի վերևում սկսել են ուղղաթիռներ պտտվել, իսկ ավտոկայանատեղիում հարյուրավոր աշխատակիցներ են հավաքվել։

Գործակալության տվյալներով՝ հրաձգության մեջ կասկածվողը նույնպես մահացել է։