Հայաստանը կշարունակի ավելի սերտ հարաբերություններ հաստատել ԵՄ պետությունների հետ։ Այս մասին նոյեմբերի 5-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
«Առաջին օրինակը Նիդերլանդների հետ հարաբերություններն են։ Նիդերլանդները շատ լավ օրինակ է, քանի որ նրանց հետ ռազմավարական գործընկերություն ենք հաստատել նախևառաջ մեր արժեքների ընդհանրության հիման վրա։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ արժեքները գործնականում կոնկրետ արդյունքներ են տալիս», - ասել է նախարարը։




























