ՌԴ հատուկ ծառայությունները ԻՊ-ի աջակցությանն ուղղված 300 մլն ռուբլու ֆինանսավորական գործողություն են ֆիքսել՝ այդ թվում քրաուդֆանդինգի հաշվին: Գումարային փոխանցումների համակարգից տեղեկություններ են ստացվել ԻՊ-ին սահմանակից գոտում իրականացված գործարքների մասին:
Դրանց նախնական վերլուծությունը բացահայտում է գործողությունների զգալի ծավալ: ԱՊՀ երկրներից առաջին տեղում Ղազախստանն է, երկրորդ տեղում՝ Ադրբեջանը, երրորդում՝ Թուրքմենստանը, գրում է «Իզվեստիան»: