News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ադրբեջանական ջոկատը՝ 50-ից 70 հոգանոց կազմով, լքել է Սիրիայի Ռաքքա քաղաքը, հայտնում է ռազմական աղբյուրը: Հաղորդվում է, որ ծայրահեղականները Թուրքիայի տարածքով վերադարձել են Ադրբեջան՝ մասնակցելու ղարաբաղյան հակամարտության գոտու մարտական գործողություններին, հաղորդում է Lifenews-ը Սիրիայից:

Այդ կապակցությամբ Սիրիայում «ահաբեկիչների վարչական մայրաքաղաքում» իսկական սկանդալ է ծագել, ԻՊ գրոհայինները ցավոտ են ընդունում կարգապահական խախտումները, հատկապես սիրիական բանակի վերջին հաջողությունների ֆոնին: 

Հարկ է նշել, որ Ադրբեջանից եկած ահաբեկիչներին նախկինում էլ ԻՊ շարքերում մեղադրել են դավաճանության մեջ: Այսպես, 2015թ. հունվարին գրոհայինները մահապատժի էին ենթարկել դաշտային հրամանատար Սիրաջ Ազերիին՝ նրան կասկածելով լրտեսության մեջ:

Սիրիայում հակամարտության ողջ ընթացքում սպանվել է Ադրբեջանի 100-ից ավելի քաղաքացի, նման վիճակագրություն տարածել են այդ երկրի պաշտոնական լրատվամիջոցները: Իրականում, այդ թիվը կարող է ավելին լինել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ