News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Գիտնականները չափերով եւ ջերմաստիճանով Վեներային եւ Երկրին նման երեք մոլորակ են հայտնաբերել:

In Space-ի փոխանցմամբ, Բելգիայի Լիեժի համալսարանից Միքայել Գիլոնն աստղագետների խմբի հետ TRAPPIST աստղադիտակի օգնությամբ հետեւել է 2MASS J23062928-0502285 աստղին, որը հայտնի է նաեւ TRAPPIST-1 անունով: Մասնագետները հայտնաբերել են, որ այդ սառը եւ խամրած աստղը ժամանակ առ ժամանակ փոքր-ինչ «գունաթափվում» է, ինչը մի քանի օբյեկտների տարանցում է մատնանշում: Մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աստղի շուրջ երեք մոլորակներ են պտտվում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ TRAPPIST-1-ի շուրջ պտտվող այդ մոլորակների պարամետրերը նման են Երկրին: Մոլորակներից երկուսի ուղեծրային պարբերաշրջանները կազմում են, համապատասխանաբար, 1.5 եւ 2.4 օր, իսկ երրորդինը՝ 4.5-ից մինչեւ 70 օր:

«Կարճ ուղեծրային պարբերաշրջաններով մոլորակները 20 եւ 100 անգամ ավելի մոտ են իրենց աստղին, քան Երկիրը՝ Արեգակին: Մոլորակային այս համակարգի կառուցվածքը ծավալով ավելի նման է Յուպիտերի արբանյակների համակարգին, քան Արեգակնային համակարգին»,- պարզաբանել է Միքայել Գիլոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ