Այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 00.05-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզում` Ծովակ-Գեղամասար լճափնյա ճանապարհի 3-րդ կմ-ին, գլխիվայր շրջվել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Քանաքեռավան-Զովունի ճանապարհին` 23-րդ փողոցի մոտ, շրջվել է, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: