News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Առողջության հավաստագրերի տրամադրմամբ պայմանավորված, Գյումրիի հիվանդանոցներում ավելացել է հիվանդների թիվը: Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող 19 հիվանդներից 15-ը մանկահասակ երեխաներ են, որոնցից 4-ի մոտ նկատվում է սուր  ռեսպերատոր վիրուսային  ինֆեկցիա:

«Դա լավ է, որ դիմելիությունը բարձրացել է, նախկինում երեխաներին պահում էին տանը, փորձում բուժել ոչ ամբուլատոր պայմաններում, քանի որ վճարել չէին կարող»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Կարինե Տոնոյանը:

Մանկական Ավստրիական հիվանդանոցում 68 հիվանդից մոտ 50-ը 0-7 տարեկան երեխաներն են: Սովորաբար սուր ռեսպերատոր վիրուսային հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը ձմռանն ավելի մեծ է, քան` գարնանը: Այսօր հիվանդների մեծ թիվը մասնագետները պայմանավորում են դիմելիության բարձր մակարդակով:

«Հիվանդների թվի աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ պետությունը տրամադրում է առողջության հավաստագրեր, ինչը հնարավորություն է տալիս մինչեւ 7 տարեկանների բուժումն իրականացնել անվճար»,-ասել է Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը::

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թռչնագրիպի բռնկման պատճառով Ճապոնիայում մոտ 110 հազար հավ կոչնչացվի
Սեզոնի ընթացքում վարակման 8-րդ դեպքն է գրանցվել․․․
Գերմանիայում համալսարանական կլինիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել
Գերմանիայում 23 պետական համալսարանական կլնիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել....
Ռումինիայի խոշորագույն խոզաբուծական ֆերմայում աֆրիկյան ժանտախտի բռնկում է գրանցվել․ ավելի քան 20 հազար խոզ կմորթվի
Հանձնարարվել է խիստ միջոցառումներ ձեռնարկել հիվանդության տարածումը կանխելու համար․․․
Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին.  2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ
2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ...
Մեծ Բրիտանիայում բժիշկները կազմակերպել են երկրի պատմության մեջ ամենաերկար գործադուլը
Մենեջերները հայտարարել են, որ տասնյակ հազարավոր նախատեսված ընդունելություններ և վիրահատություններ կչեղարկվեն գործադուլի ընթացքում ամբողջ Անգլիայում և Ուելսում
Տյումեն-Ադլեր գնացքից հիվանդանոց տեղափոխված 16 երեխայի մոտ Ա գրիպի վարակ է հայտնաբերվել
Մնացած 70-ը սուր շնչառական վարակ ունեն...
Ամենաշատ