News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վրաստանում շաբաթ օրը երկաթուղու վրա տեղի ունեցած վթարը հանգեցրել է Երեւան-Բաթումի-Երեւան գնացքի երթեւեկության ժամանակացույցի աննշան խափանման: Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունից, վթարի պահին ուղու արգելափակված հատվածում ՀԿԵՈՒ-ի բեռնատար շարժակազմեր չեն եղել:

Մցխեթի շրջանում երթեւեկությունը մասամբ դադարեցվել է վագոնների` ռելսերից դուրս գալու պատճառով, սակայն կարճ ժամանակ անց վերականգնվել է երկու ուղղություններով, հաղորդել է «Գրուզիա Online»-ը:

Նշենք, որ ռելսերից դուրս էին եկել 12 վագոններ: Միջադեպի պատճառով նավթի արտահոսք էր եղել, փրկարարներին հաջողվել էր կանխել հրդեհումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ