News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող, Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկան» վաճառվել է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Սեդրակ Առուստամյանը:

Հարցին՝ գործարքը կնքվե՞լ է, նա պատասխանեց. «Այո, ընթացքում է, հաշվեք, գործարքը կնքվել է»։

Առուստամյանը միաժամանակ հավելեց, որ չի կարող ասել՝ ինչ նպատակներով հետագայում կօգտագործվի արդեն իսկ վաճառված «Փակ շուկան», «բայց որ գործարքը կատարվել է, միանշանակ է»։

Հատկանշական է, որ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կտրականապես հերքել էր մամուլում տարածված լուրը, ըստ որի ինքը Գագիկ Ծառուկյանից գնել է Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «Փակ շուկան»: Հարցին, թե այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ նման խոսակցություններ են տարածվել, գործարարը պատասխանել էր. «Ես ի՞նչ իմանամ: Կարող ա՞ մտել եմ չիր առնելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ