News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործով անցնող գլխավոր մեղադրյալներից Դողու Փերինչեքի կողմից Շվեյցարիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացված դատական գործի քննությունը մոտեցել է ավարտին։ Այս մասին պնդում է թուրքական CNNturk-ի Բրյուսելի թղթակիցը։

Նշվում է, թե Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար շվեցարական դատարանի կողմից մեղավոր ճանաչված Դողու Փերինչեքի հայցը կարող է բավարարվել։ Որոշման նախնական տարբերակն արդեն պատրաստ է եւ ներկայացվել է 7 հոգուց բաղկացած դատավորների պատվիրակության քննարկմանը։

CNNturk-ի թղթակցի պնդմամբ՝  ՄԻԵԴ-ը Փերինչեքին կարդարացնի՝  օրինակ բերելով Հրանտ Դինքի գործով կայացված վճիռը, որով ՄԻԵԴ-ը դատապարտել էր Թուրքիային՝ Հրանտ Դինքի կողմից 1915-ի վերաբերյալ արտահայտած մտքերի համար նրան 301-րդ հոդվածով դատապարտելու համար։

Նշենք, որ երդվյալ հակահայ Դողու Փերինչեքը 2005-ին Շվեյցարիայում մի կոնֆերանսի ընթացքում հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանությունը իմպերիալիստական ուժերի սուտն է, որից հետո նրա դեմ գործ էր հարուցվել եւ Փերինչեքը դատապարտվել էր 90 օր պատժաչափի։ Սակայ պատժաչափը փոխարինվել էր դրամական տուգանքով։ Փերինչեքն այս որոշման դեմ դիմել էր  Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ