News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայում Սինջանի ծանր հանցագործությունների գծով առաջին դատարանը մերժել է Հրանտ Դինքի ընտանիքի հայցը, որով բողոքարկվում էր Ազգային հետախուզության (MIT) 2 աշխատակիցների դեմ հետաքննությունը կասեցնելու Անկարայի դատախազության որոշումը:

Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ Սինջանի ծանր հանցագործությունների գծով առաջին դատարանի կայացրած որոշման մեջ նշվել է, թե Ազգային հետախուզության 2 աշխատակիցների դեմ համապատասխան ապացույցներ չլինելու պատճառով հայցը մերժվում է:

Ավելի վաղ Դինքի ընտանիքի դիմել էր Անկարայի դատախազություն՝ պահանջելով հետաքննություն սկսել Ազգային հետախուզության 2 աշխատակիցների դեմ, ովքեր Հրանտ Դինքին կանչել էին Ստամբուլի նահանգապետարան եւ սպառնացել: Անկարայի դատախազությունը մերժել էր Դինքի ընտանիքի դիմումը՝  վկայակոչելով հանցանքի վաղեմությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ