News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Լիտվայի միջեւ առկա է քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակ, եւ պոտենցիալը հարկավոր է օգտագործել տնտեսական համագործակցության աշխուժացման համար:

Այդ մասին հայտարարվել է Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարների համատեղ ասուլիսի ընթացքում, որը տեղի է ունեցել այսօր` ապրիլի 5-ին Երեւանում: 

Ողջունելով գործընկերոջ այցը Երեւան` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են, ԱԳՆ-ի ղեկավարների հանդիպումները հաճախակի բնույթ են կրում: Մամլո ասուլիսին նախորդած հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են  երկկողմ հարաբերությունների օրակարգի եւ միջազգային հարցեր: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը լիտվական կողմին  շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ցուցաբերվող աջակցության համար`  2011թ. կազմակերպության համանախագահող երկիր եղած ընթացքում, նաեւ պատմել է բանակցությունների մասին:

Կողմերը քննարկել են Ընկերակցության համաձայնագրի բանակցությունների ընթացքը, Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդումը: Հայաստանի արտաքին քաղաքական գերտեսչության ղեկավարը նշել է, որ Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը, ինչի պատճառով էլ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը նշվեց նախորդդ տարի, այլ ոչ թե այս, ինչպես մնացած երկրների մեծամասնության դեպքում էր: Լիտվան Բալթյան երկրներից առաջինն էր, որ Հայաստանում դեսպանատուն բացեց, իսկ Բալթյան երկրներում Հայաստանի առաջին դեսպանատունը բացվել է Վիլնյուսում:

Իր հերթին Աուդրոնյուս Աժուբալիսը նաեւ նշել է քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, «որը ներկայումս բավական համեստ դիրքերում գտնվող տնտեսական հարաբերությունների աշխուժացման համար չօգտագործելը հանցանք է»:

Միեւնույն ժամանակ նա գոհունակություն  է հայտնել այն փաստի առթիվ, որ լիտվական որոշ ընկերություններ պատրաստ են աշխատել Հայաստանում, մասնակցել մրցույթներին: Լիտվական նախարարը ուրախությամբ արձանագրել է  Ընկերակցության համաձայնագրի շուրջ Հայաստանի եւ ԵՄ-ի բանակցությունների հաջող ընթացքը, որը վերաբերում է ազատ առեւտրի գոտու ստեղծմանը եւ վիզային ռեժիմի հեշտացմանը: ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման համատեքստում նախարարը նշել է 2013թ.` ԵՄ-ում Լիտվայի նախագահության շրջանում սպասվող գագաթաժողովին նախապատրաստվելու կարեւորությունը:

Նախարարի  խոսքով` երկու երկրների միջեւ միանգամայն հաջող կարող է լինել մշակութային եւ կրթական ոլորտներում համագործակցությունը: Նրա խոսքով` Լիտվայում ուրախ էին Հայաստանից ուսանողներ ընդունելու կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news